Հա

Համայնք

15/07/2018 - 11:00

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց «Թեւանիկ» խմբի անդամներին

Յուլիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց Արցախում բազմաթիւ մարդասիրական ծրագրեր իրականացրած «Թեւանիկ» խմբի ղեկավար Իւետ Դանիէլեանին, խմբի անդամներ Նւարդ Իսախանեանին եւ Քրիստ Արզումանեանին:

«alikonline.ir» - Յուլիսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց Արցախում բազմաթիւ մարդասիրական ծրագրեր իրականացրած «Թեւանիկ» խմբի ղեկավար Իւետ Դանիէլեանին, խմբի անդամներ Նւարդ Իսախանեանին եւ Քրիստ Արզումանեանին:

ՀՀ դեսպանի հետ զրոյցում քննարկւեցին բարեսիրական խմբի գործունէութեանն ու առաջիկայ ծրագրերին առնչւող մի շարք խնդիրներ: Հիւրերը շնորհակալութիւն յայտնեցին ՀՀ դեսպանին մինչ օրս խմբի գործունէութեանը ցուցաբերած աջակցութեան համար:

Ա. Թումանեանը փոխադարձաբար իր երախտագիտութիւնը յայտնեց խմբի ներկայացուցիչներին հայրենանւէր գործունէութեան համար եւ պատրաստակամութիւն յայտնեց հետագայում եւս աջակցել նրանց կողմից իրականացւող ծրագրերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։