Հա

Համայնք

18/07/2018 - 11:20

Համահայկական օլիմպիադայից յաղթանակած վերադարձան թեհրանահայ աշակերտները

Օլիմպիադային մասնակցող 5 աշակերտներից՝ Սաթենիկ Շահիջանեանը, Մենուա Իսկանդարեանը եւ Ադենա Հայրապետեանը յաջորդաբար արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմների, իսկ Մինէ Նազարեանը ինտելեկտուալ խաղում՝ յաղթող ճանաչւեց եւ ստացաւ շնորհակալոգիր: 

Երէկ՝  երեքշաբթի յուլիսի 17-ին Հայաստանից վերադարձան համահայկական բնագիտական օլիմպիադային մասնակցող աշակերտները եւ խմբի պատասխանատու տկն. Հերմինէ Նազարբէգեանը: Նրանց ծաղկեփնջերով դիմաւորեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ներկայացուցիչները:

Ինչպէս արդէն յայտնել էինք Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը թւականիս յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել էր դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից:

Օլիմպիադային մասնակցող 5 աշակերտներից՝ Սաթենիկ Շահիջանեանը, Մենուա Իսկանդարեանը եւ Ադենա Հայրապետեանը յաջորդաբար արժանացան առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմների, իսկ Մինէ Նազարեանը ինտելեկտուալ խաղում՝ յաղթող ճանաչւեց եւ ստացաւ շնորհակալոգիր: Խորհուրդս շնորհաւորում է մասնակիցներին եւ ցանկանում է նորանոր յաջողութիւններ:

Նիւթը մանրամասնութեամբ կը ներկայացւի օրաթերթի առաջիկայ համարներից մէկում:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։