Հա

Համայնք

26/07/2018 - 11:50

Ցաւակցական նամակ Յունաստանի դեսպանին

Առաջնորդ Սրբազան Հայրը նամակում գրել է. «Դառն կսկիծով հետեւում ենք ողբերգական լուրերին, աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան եւ Յունաստանի ու իր սիրելի ժողովրդի անվտանգութեան եւ խաղաղ ու ապահով կեցութեան համար»։

Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան Յունաստանում տեղի ունեցած անտառային հրդեհի պատահած աղէտի առիթով, որի զոհ գնացել են աւելի քան ութսուն անմեղ քաղաքացիներ, ցաւակցական յատուկ նամակ յղեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Յունաստանի դեսպան՝ պրն. Դիմիթրի Ալէքսանդրաքիսին, յայտնելով իր եւ իր համայնքի խորազգաց ցաւակցութիւններն ու աղօթքները։ 

Առաջնորդ Սրբազան Հայրը նամակում գրել է. «Դառն կսկիծով հետեւում ենք ողբերգական լուրերին, աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան եւ Յունաստանի ու իր սիրելի ժողովրդի անվտանգութեան եւ խաղաղ ու ապահով կեցութեան համար»։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։