×

Տեղեկացում

Simple Image Gallery Pro Notice: It looks like PHP's 'GD Image Library' is not installed/enabled on your system. Please ask your hosting company to enable/install it.
Print this page
Երկուշաբթի, 30 Յուլիսի 2018 12:20

Ասմունքի մրցութեանը մասնակցող աշակերտները մեծ խանդավառութեամբ մեկնեցին Շուշի

2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:

2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:

2017 թ. փառատօնին մասնակցել են 90 աշակերտներ 8 երկրից` Հայաստանից, Արցախից, Իրանից, Վրաստանից (Ջաւախքից), Լիբանանից, Ուկրայինայից, Բելոռուսիայից եւ ԱՄՆ-ից: Ամէն տարի զգալիօրէն աւելանում է մասնակիցների թիւը: Փառատօնի շրջանակներում աշակերտները կայցելեն Արցախի տեսարժան վայրեր: Տարիներ շարունակ Թեհրանն իր մասնակցութիւնն է ունենում այս մրցոյթին, պարբերաբար գրաւելով յաղթական տեղեր:

Այս տարի եւս Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպած մշակութային փառատօնի ասմունքի բաժնում լաւագոյններից 16 աշակերտներ, իրենց մասնակցութիւնը կունենան, այս փառատօնին:

Յուլիսի 29-ին, ժամը՝ 18:00-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկայ էին Կրթական խորհրդի ներկայացուցիչներ, ծնողներ, Թեհրանի տարբեր դպրոցներից շուրջ 16 աշակերտներ եւ 3 պատախանատուներ. փառատօնին մասնակցող խումբը, ստանալով հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութիւնն ու բարեմաղթանքները մեկնեց ԼՂՀ:

Մեր սիրելի աշակերտներին մաղթում ենք յաջողութիւն եւ յաղթանակ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Related items

Image Gallery

{gallery}48638{/gallery}

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ