Հա

Համայնք

02/08/2018 - 14:10

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Յոյսեր ունեմ, որ շուտով «Րաֆֆի»-ի դատական խնդիրն իր դրական հանգուցալուծումը ունենայ»

«Րաֆֆի» համալիրի դատական խնդրի հետ կապւող վերջին զարգացումների մասին թերթով հրապարակումների, ինչպէս նաեւ նոյն միութեան պատասխանատուների ակտիւացումը ինչ-որ տեղ պայմանաւորւած է նաեւ հայցւորի վերջին շրջանի ակտիւութեան հետ:

«ԱԼԻՔ» - «Րաֆֆի» համալիրի դատական խնդրի հետ կապւող վերջին զարգացումների մասին թերթով հրապարակումների, ինչպէս նաեւ նոյն միութեան պատասխանատուների ակտիւացումը ինչ-որ տեղ պայմանաւորւած է նաեւ հայցւորի վերջին շրջանի ակտիւութեան հետ:

Նոյն կապակցութեամբ կապւեցինք դոկտ. Կարէն Խանլարեանին վերջին նորութիւնների գծով տեղեկութիւնները թարմացնելու համար:

Խորհրդարանի իրանահայ պատգամաւորը կարեւորելով մինչեւ այս տեղի ունեցած բոլոր հանդիպումների ու բանակցութիւնների փաստը նշեց, որ երեքշաբթի, յուլիսի 31-ին դիմել է Թեհրանի նահանգապետարանի համապատասխան բաժնի պետ՝ պրն. Դաշթիին:

Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան հետ կապերի գործով լիազօրւած պրն. Դաշթին յայտնել է, որ հայցւոր կողմի փաստաբանի ներկայութեամբ, արդէն իսկ, կայացել է իր եւ հայցւոր կողմ հանդիսացող կալւածատէրերի միջեւ հանդիպումը, ինչը՝ Դաշթիի մեկնաբանութեամբ  դրական  աւարտ է ունեցել:

Պրն. Դաշթին յոյս է յայտնել, որ խնդրի վերջնական լուծումը տեսնել առաջիկայ շաբաթւայ ընթացքում, որտեղ կայանալու է նրա եւ հայցւոր կողմի երկրորդ հանդիպումը:

Պատգամաւորը տեղեկացնելով այս մասին յաւելեց, որ պրն. Դաշթիի «հնարաւոր լուծում» ձեւակերպումը  ենթադրում է մինչ այս նմանօրինակ խնդիրներին տրւած լուծումների օրինակի կիրառում: «Այսպիսով կարելի է սպասել, որ հայցւորին առաջարկւելու է համարժէք մի այլ հողատարածք, ինչը փոխարինելու կը գայ «Րաֆֆի» համալիրի  տարածքին: Սա ձեւաչափ է, ինչը բազմիցս կիրառւել  է  նման խնդիրների հանգուցալուծման դէպքում»,- նշեց  դոկտ. Կարէն Խանլարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։