Հա

Համայնք

05/08/2018 - 11:50

«Iran Air»-ը համալրւեց նոր ինքնաթիռներով

Այսօր՝ առաւօտեան Թեհրանի միջազգային «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք են կատարել «Iran Air»-ի 5 նոր՝ «ATR 72-600» տիպի ինքնաթիռները:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան Թեհրանի միջազգային «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք են կատարել «Iran Air»-ի 5 նոր՝ «ATR 72-600» տիպի ինքնաթիռները:

Այսպիսով Իրանի ազգային փոխադրողի՝ «Iran Air»-ի աւիապարկը համալրւեց եւս 5 նոր ինքնաթիռով:

Յիշեցնենք, որ ընդհանրապէս Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից յետոյ «Iran Air»-ին յաջողւել է ձեռք բերել 16 նոր ինքնաթիռ, որոնցից 13-ը «ATR 72-600» տիպի ինքնաթիռներ են, 2-ը՝ «Airbus 330-200», իսկ մէկը՝ «Airbus 321-200»:

Նշենք, որ «Iran Air»-ը իտալական օդանաւաշինական ընկերութիւնից գնել է 20 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ:

«ATR 72-600»-ը նեղ իրանով օդանաւ է, որը նախատեսւած է կարճ շառաւիղով տարածաշրջանային թռիչքների համար եւ համապատասխանեցւած է փոքր օդանաւակայանների պայմաններին: 72 ուղեւոր տեղափոխող այս ինքնաթիռն օգտագործւելու է  «Iran Air»-ի ներքին եւ տարածաշրջանային թռիչքացանցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։