Հա

Համայնք

06/08/2018

Երիտասարդ արւեստագէտների հանդիպում «Արտակ Մանուկեան» թանգարանում

Ուրբաթ, օգոստոս 3-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում, տեղի ունեցաւ երիտասարդ արւեստագէտների հանդիպում, ճանաչելու ազգային գեղարւեստական արժէքները եւ ծանօթանալու միմեանց հետ, ցուցադրւեցին նաեւ  իրենց աշխատանքները:

Ուրբաթ, օգոստոս 3-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում, տեղի ունեցաւ երիտասարդ արւեստագէտների հանդիպում, ճանաչելու ազգային գեղարւեստական արժէքները եւ ծանօթանալու միմեանց հետ, ցուցադրւեցին նաեւ  իրենց աշխատանքները:

Երիտասարդ արւեստագէտների գործերից ցուցադրման էին դրւած՝ Շարմաղ Իսկանդարեանի եւ Սեմիկ Մոթիի զարդեղէնները, Շարիս Աբգարի քարի վրայի նկարչութիւնները, Թենի Յակոբեանի հայկական տիկնիկները, Նադիա Այւազեանի եւ Մելինէ Եգանեանի փայտէ գործերը նաեւ Անի Սարգսեանի կտորից պատրաստւած գործերը:

Երիտասարդ արւեստագէտներին մեծ ոգեւորութիւն պարգեւեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ թանգարանի կապ՝ Հարմիկ Աւետեանը, Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Վարանդը, համալսարանի դասախօս եւ թրքագէտ՝ Գրիգոր Ղազարեանը եւ արւեստագէտ՝ Լիդա Բերբերեանը: 

Միջոցառմանը ներկայ էին համայնքից մի խումբ արւեստագէտներ եւ այցելուներ, որոնք մեծ եռանդ պարգեւեցին սոյն ձեռնարկին:

Ծրագրի աւարտին «Հայ կին» միութեան «Ցոլք զարդարւեստ» գիրքը նւիրւեց մասնակցող երիտասարդ արւեստագէտներին:                                                           

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։