Հա

Համայնք

09/08/2018 - 09:40

«Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդի այցը Սրբազան Հօրը

Չորեքշաբթի, 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։

Չորեքշաբթի, 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Ռոստոմ» տղայոց դպրոցի ծնողական խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։

Խորհուրդը եկած էր շնորհաւորելու Սրբազան Հօրը իր քահանայական ձեռնադրութեան եւ օծման յիսնամեակի եւ Թեհրանի թեմի առաջնորդութեան 19-ամեակի առիթով, միաժամանակ զեկուցելու դպրոցում իրենց կատարած աշխատանքների մասին։ 

Սրբազան Հայրը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց խորհրդին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար։ ««Ռոստոմ» դպրոցը, որպէս Բահար Շիրազի միակ դպրոցը ամէն գնով պէտք է աշխատենք այն բաց պահել ի խնդիր մեր նոր սերունդի հայեցի եւ քրիստոնէական առողջ դաստիարակութեան, շեշտեց Սրբազան Հայրը, յաւելելով, որ իւրաքանչիւր հայ դպրոց Ս. Մեսրոպ Մաշտոցի այգում տնկւած մի ծառ է, որի խնամքը մեր բոլորի պարտականութիւնն է»։ 

Ծնողական խորհուրդը յայտնեց նաեւ, որ իրենք ջանք են թափում, որ դպրոցը շարունակի իր առաքելութիւնը։ Սրբազան Հայրը օրհնեց նրանց աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքներին։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։