Հա

Համայնք

14/08/2018 - 11:30

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը

Երկուշաբթի, օգոստոսի 6-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը, Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ «Հայաստան, իրանահայութիւն, հեռանկարներ» թեմայով, որն ունէր մտքերի փոխանակման բնոյթ: Ներկաների մէջ կային նաեւ հրաւիրեալներ եւ միութեան երիտասարդ անդամներ:

Երկուշաբթի, օգոստոսի 6-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը, Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ «Հայաստան, իրանահայութիւն, հեռանկարներ» թեմայով, որն ունէր մտքերի փոխանակման բնոյթ: Ներկաների մէջ կային նաեւ հրաւիրեալներ եւ միութեան երիտասարդ անդամներ:

Միութեան նախագահ` ընկեր Հարմիկ Զովէլեանը անդրադառնալով հանդիպման թեմային, նկատել տւեց, որ այն կարելի է դիտարկել երեք հարթութեան վրայ.

1- Իրան եւ իրանահայութիւն

2- Հայաստան եւ իրանահայութիւն

3- Իրան եւ Հայաստան

Ընկերը մի շարք հարցումներով դիմեց դահլիճին, թէ՝ ինչպէ՞ս կարելի է մեր համայնքում յաջողակ գործարարների ներուժը համախմբել ու մասնակից դարձնել երիտասարդութեանը, ինչպէ՞ս օգտւել Հայաստանում հաստատւած մեր Կազմակերպութեան ընկերի ներուժը, ի՞նչ մտածուներ կան ազգային իշխանութեան մօտ համայնքում նման համախմբում առաջացնելու մասին, ի՞նչ է մեր անելիքը որպէս անհատ, միութիւն, համայնք եւ այլն:

Արտայայտւելու առիթ տրւեց Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանին, որ իր խօսքը սկսեց հակադարձ հարցումով, թէ՝ ինչո՞ւ պիտի այդ հարցով մտահոգւի ազգային իշխանութիւնը: Ապա ակնարկելով Թեմի դրւածքի, գործելաոճի, գործունէութեան եւ հնարաւորութիւնների մասին, նա շեշտեց, որ ազգային իշխանութիւնը գործում է եղած կանոնագրութեան համաձայն եւ պիտի քննել թէ՝ նման կառոյցներ կեանքի կոչելու համար ի՞նչ նախադրեալներ կան:

Խօսք տրւեց Իրան-Հայաստան առեւտրական պալատի վարչութեան նորընտիր նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանին: Նրա ասութեամբ Առեւտրական պալատը վերջերս մասամբ ակտիւացել է, ՀՀ-ում ունի ներկայացուցչութիւն, անցած ամսում շուրջ երեք տասնեակ իրանական ընկերութիւններ՝ մեծ մասամբ բժշկական ոլորտում, ներդրում կատարելու նպատակով հաստատւել են Հայաստանում:

Ներկաներից Մարիանա Աբրահամեանը, իրեն ներկայացնելով որպէս Իրանում բնակւող ՀՀ քաղաքացի, լրագրող ու լուսանկարիչ, ասաց՝ խորհրդատւական մի կենտրոնի գոյութիւնը շատ հարցերում օգտակար կարող է հանդիսանալ Հայաստանում բնակութիւն հաստատող ընտանիքներին:

Էմիլ Մնացականեանը անդրադառնալով ժամանակի պահանջների բերումով Սփիւռքում առաջացած մարզամշակութային ու եկեղեցական կառոյցներին, ասաց՝ ժամանակի ընթացքին, յատկապէս Հայաստանի վերանկախութիւնից յետոյ նոր պահանջներ են առաջացել, որոնք կարօտ են նոր լուծումների: Այսօր սիրողական հիմունքով աշխատելը պատասխան չի տալիս: Ունենալով համասփիւռքեան դրւացք, կարելի է այդպիսի համախմբում առաջացնել: Կարիք կայ անհատական ձեռնարկներով չսահմանափակւել: Թեմական խորհուրդները կարող են մղիչ ուժ հանդիսանալ՝ իրանահայ գործարարների համախմբում ստեղծելու գործում: Եւրասիա մուտք գործելու համար Հայաստանը իդէալ երկիր է: Մի խօսքով՝ հարկ է նոր կառոյցներ կեանքի կոչել եւ փորձառութիւնները ի մի բերել:

Թեմական խորհրդի անդամ՝ ընկեր Արա Գալստեանի դիտարկմամբ՝ Իրանում մեր համայնքի բարօրութիւնը ազգային իշխանութեան առաջնահերթութիւնն է, իսկ Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ միութիւնները, յաճախ մխրճւած են լինում առօրեայ աշխատանքներում: Իրան-Հայաստան առեւտրական պալատի պարտականութիւնն է գործարարներին ուղորդել Հայաստանի հետ համագործակցելու:

Ընկեր Հենրիկ Խալոյեանը ողջունեց ձեռնարկի կազմակերպումը: Նրա խօսքով՝ իրանահայութիւնը չի կարող անջատ լինել Իրանի իրականութիւնից, միեւնոյն հասարակութեան մէջ՝ միեւնոյն ընթացքով է ապրում: Երբ երկիրը տագնապ է ապրում, համայնքն էլ տագնապում է: Կազմակերպւած Սփիւռքը մեծ արժէք է անկախ Հայաստանի համար, պիտի պահել այն, նոյնպէս կազմակերպւած իրանահայութիւնն արժէք է: Պիտի օրւայ պայմաններին համապատասխան մտածել ու արագ կազմակերպել: Իրան-Հայաստան առեւտրական պալատը շատ կարեւոր է Հայաստանին օգտակար լինելու համար: Մենք ճիշտ կառոյց ունենք: Ոչ-կառավարական կառոյցները (NGO) գալիս են օգնելու պետական կառոյցներին, նախարարութիւններին, եզրակացրեց ընկերը:

Արտայայտւեցին նաեւ ընկեր Ժոզէֆ Նազարեանը եւ հագուստի դիզայներ՝ Էդնա Զէյնալեանը:

Վերջում ընկերական ջերմ միջավայրում հիւրընկալւեցին ներկաները ու նշւեցին ամսւայ տարեդարձները:

Նիւթը յանձնեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը:

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

  • Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"
    Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ 2018 թ. հինգշաբթի նոյ. 22-ի ժամը 19:00-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում, տեղի ունեցաւ Արարատի վաստակաւոր անդամ, աշխատանքը Սկաուտականով սկսած, Աւագ խմբապետի  աստիճանի արժանացած ու Սկաուտապետ դարձած, երէցների միութեան անդամ ,եօթ շրջանների Կենտրոնական վարչութեան անդամ ու նախագահ, բազում յանձնախմբերի և մարմինների,Մարզական միութեան երկու շրջանների նախագահ, ազգային կառոյցներում պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած, 14 տարիներ Թեհրանի Թեմի Պատգամաւոր  և մինչև կենդանութեան վերջին պահ ուղեգծային յանձնախմբի նախագահի հանգամանքը ստանձնած՝ նորոգ հանգուցեալ ընկեր նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"-ը։

  • Հերքում է Ռոբերտ Բեգլարեանը. ««ՇԱՍԹԱ»-ի հրապարակւած ցուցակում սխալմամբ է ընդգրկւած իմ անունը»
    Հերքում է Ռոբերտ Բեգլարեանը. ««ՇԱՍԹԱ»-ի հրապարակւած ցուցակում սխալմամբ է ընդգրկւած իմ անունը»

    Վերջին շրջանում խորհրդարանում կառավարութեան նախարարներին ուղղւած հարցադրումների արդիւնքում իրանական ԶԼՄ-ների հրապարակումներում լուսարձակի տակ են յայտնւել, յատկապէս, նախարարութիւնների գործունէութեան թափանցիկութիւնը շօշափող երեւոյթներն ու յայտարարութիւնները:

  • Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին
    Երէցների միութեան ամսական հանդիպումը նւիրւած Արա Գիւլէրին ու Շառլ Ազնաւուրին

    Երկուշաբթի, նոյ. 5-ին, տեղի ունեցաւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում:

  • Իրան-Հայաստան Առեւտրական պալատը նւաճել է «Ոսկէ դիրք»
    Իրան-Հայաստան Առեւտրական պալատը նւաճել է «Ոսկէ դիրք»

    Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գրասենեակից տեղեկացել ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան առեւտրի արդիւնաբերութեան պալատների միջազգային յարաբերութիւնների վերահսկիչ մարմնի կողմից իրականացւած դասակարգման արդիւնքում «Իրան-Հայաստան» Առեւտրական պալատին շնորհւել է «Ոսկէ դիրք»:

  • «Իրազեկւած համայնքի սպասելիքները մօտ են լինելու մեր կարողութիւններին»
    «Իրազեկւած համայնքի սպասելիքները մօտ են լինելու մեր կարողութիւններին»

    Տնտեսական տագնապի ծաւալները այսօր իւրաքանչիւրիս մաշկին առաւել զգալի է դարձել:

    Նոյն կապակցութեամբ ազգային իշխանութիւն-ժողովուրդ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ առաւել հնչեղ երեւաց խնայողութիւնների գնալու անհրաժեշտութեան, կարողութիւնների ու ֆինանսական հոսքերի տնօրինման, եւ մի խօսքով՝ օպտիմալացման առաջին քայլերի մասին յուշող մտքեր ու յայտարարութիւններ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։