Հա

Համայնք

15/08/2018 - 09:50

Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ: 

Ս. Աստւածածին եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իսկ Ս. Սարգիս եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը: 

Իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին եւ անդրադառնալով նրա առաքինի կեանքի բարեմասնութիւնների ու անխորտակելի հաւատքի մասին, շեշտեց՝ «Մարիամն իր հաւատքով, խոնարհութեամբ եւ համեստոթեամբ արժանացաւ Աստծու օրհնութեան եւ շնորհքին»: 

Խաղողօրհնէքի արարողութեան իմաստի մասին Սրբազան Հայրը բացատրեց՝ «Մեր հայրերն իրենց ամենագեղեցիկ աւանդութիւններից մէկը կապեցին վերափոխման տօնին, որն է տարւայ առաջին հունձքի օրհնութեան արարողութիւնը: Տարւայ պտուղների խորհրդանիշը եղաւ խաղողը, որովհետեւ որթատունկն Աստւածաշնչական պտուղ է, որտեղ միշտ յիշատակւած է: Քրիստոս ինքն է ասել՝ ես եմ որթատունկը եւ բոլոր նրանք, որոնք իմ ոստերի վրայ են, իմ հետ պիտի լինեն: Խաղողն օրհնւած պտուղ է եւ խաղողից պատրաստած գինին էլ մենք գործ ենք ածում որպէս Քրիստոսի արեան խորհրդանիշ եւ հաղորդւում Նրա հետ»: 

Բոլոր եկեղեցիներում, Ս. պատարագի աւարտին, կատարւեց նաեւ աւանդական խաղողօրհնէք:  Բոլոր եկեղեցիներում մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ բազմութեամբ մասնակցել էր եկեղեցական արարողութեանը, որոնք Ս. հաղորդութիւն ստանալուց յետոյ նաեւ օրհնւած խաղողն էլ ստացած՝ ուրախութեամբ իրենց տները վերադարձան: 

Այս առիթով ուզում ենք յատուկ կերպով գնահատել նաեւ եկեղեցիների եկեղեցական խորհուրներին, որոնք շատ գեղեցիկ ու պատշաճ կերպով պատրաստել էին խաղողները, ինչպէս նաեւ զարդարել էին բակում զետեղւած սեղանները, որտեղ օրհնւելու էին խաղողները: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Այսօր՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն է
    Այսօր՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն է
  • Այսօր Աստւածամօր Վերափոխման տօնն է՝ Խաղողօրհնէք
    Այսօր Աստւածամօր Վերափոխման տօնն է՝ Խաղողօրհնէք

    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղաւար տօներից չորրորդը՝ Աստւածամօր Վերափոխման տօնը, որը Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինն է։

  • Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

  • Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրարայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

  • Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը
    Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

    Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։