Հա

Համայնք

16/08/2018 - 09:00

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Թւականիս երկուշաբթի, 5 օգոստոսի երեկոյեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Աշգարեան եւ Մանուէլեան ընտանիքներին, որոնք եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու Սրբազան Հօրն իր քահանայական օծման եւ ձեռնադրութեան 50-ամեակի առիթով նաեւ Թեհրանի թեմում նրա առաջնորդութեան 19-ամեակի կապակցութեամբ:

Թւականիս երկուշաբթի, 5 օգոստոսի երեկոյեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Աշգարեան եւ Մանուէլեան ընտանիքներին, որոնք եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու Սրբազան Հօրն իր քահանայական օծման եւ ձեռնադրութեան 50-ամեակի առիթով նաեւ Թեհրանի թեմում նրա առաջնորդութեան 19-ամեակի կապակցութեամբ: 

Սոյն զոյգ բարեպաստիկ առիթներով այցելուները Առաջնորդ Սրբազան Հօրը նւիրեցին Հայաստանում պատրաստւած ու քանդակւած մի շատ գեղեցիկ կիսանդրի: 

Կիսանդրին իր մէջ խտացնում է երեք իմաստներ՝ 

Վեղարը - նրա կուսակրօն քահանայութիւնը:

Պանակէն - նրա եպիսկոպոսական կարգը:

Ասան - նրա առաջնորդական հանգամանքը: 

Իսկ խորաթափանց հայեացքի մէջ խտանում է Սրբազան Հօր 50-ամեայ ծառայութեան ու առաքելութեան ամբողջ կշիռը, իմաստութիւնը, խոհականութիւնը, համբերատարութիւնը, փորձառութիւնն ու գիտութիւնը: 

Առաջնորդ Սրբազան Հայրն իր կարգին իր սրտի ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց Աշգարեան եւ Մանուէլեան ընտանիքների անդամներին իրենց ազնիւ նւէրի համար եւ Աստծուց հայցեց օրհնաբեր կեանք, առողջութեամբ եւ յաջողութեամբ հանդերձ: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։