Հա

Համայնք

19/08/2018 - 09:30

Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում

Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։ 

Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ Սրբազան Հայրը, տեղւոյն այցելու հովիւ արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ հիւրաբար՝ տիրամայր Սօնա Աշգարեանը։ 

Սարի քաղաքի մուտքին առաջնորդ Սրբազան Հօրը դիմաւորելու եկած էին տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամները, որոնց ընկերակցութեամբ ուղղւեց Նժդիկ Հախւերտեանի բնակարանը։ Որից յետոյ Սրբազան Հայրն այցելեց հիւանդանոց՝ յատուկ կերպով այցելելեու տեղւոյն հոգաբարձութեան ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանի որդուն՝ Հերոս Մարտիրոսեանին, որը շաբաթ 11 օգոստոսի գիշերը ծանր աւտովթարի էր ենթարկւել եւ արդէն մի շաբաթից աւել հիւանդանոցում էր գտնւում։ Առաջնորդ Սրբազան Հայրը անձամբ իրազեկ դառնալուց յետոյ հիւանդի վիճակին, յատուկ աղօթք կատարեց նրա շուտափոյթ բժշկութեանը համար, որը մեծ մխիթարութիւն եղաւ թէ Հերոսի համար եւ թէ նրա ընտանեկան պարագաների։ 

Դրանից յետոյ Սրբազան Հայրը ուղղւեց դէպի համայնքի «Արարատ» սրահը, որտեղ հաւաքւել էին սարիեցիները հիւընկալելու Սրբազան Հօրը եւ նրա հետ գողտրիկ ժամանակ անցկացնելու։ Համայնքի անունից բարի գալստեան խօսք արտասանեց ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանը եւ ամփոփ մի քանի կէտերով ներկայացրեց Սարիահայերի ընդհանուր կարգավիճակը եւ նրանց դիմագրաւած դժւարութիւնները։ 

Ապա խօսք առաւ Սրբազան Հայրը եւ նախ իր գոհանուկութիւնն ու ուրախութիւնը յայտնեց այս տարի էլ սոյն առիթով սարիեցիների հետ լինելու համար, եւ ապա գնահատեց ընդհանարպէս բոլորին այդ դժւարին պայմանների մէջ իրենց ինքնութիւնը պահելու համար հայապահպանման ծիրում իրենց պայքարը եւ աշխատանքը բերելուն եւ ապա հարց պատասխանի ձեւով շուրջ երկու ժամ նրանց եկեղեցական, ազգային, կրօնական ու աւանդութեան հետ առնչւած որոշ բացատրութիւններ եւ ուսուցումներ փոխանցեց եւ լայնօրէն անդարդարձաւ այս տարին յատկանշող Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին, նրա պատմականին, եւ նրանից բխող կարեւոր հանգամանքներին։ Ապա կէսօրից յետոյ ժամը 3։00-ին սրահում Սրբազան Հայրը ներկաների հետ միասին կիսեց կէսօրւայ հացը։ Աւարտին արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը բոլորի անունից երախտագիտական ու շնորահակալական խօսք արտասանեց Սրբազան Հօրը եւ այդ առիթով նաեւ շնորհաւորեց նրա քահանայական օծման ու ձեռնադրութեան 50-ամեակն ու Թեհրանում առաջնորդութեան 19-ամեակը մաղթելով քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ երկար տարիների առաջնորդական հովւութիւն։ 

Երեկոյեան Սրբազան Հարը հրաժեշտ առնելով սարիեցիներից ճանապարհւեց դէպի Գորգան։ Քաղաքի կենտրոնում Սրբազան Հայրը դիմաւորւեց Գորգանի եւ Ղորուղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների եւ նրանց ընտանեկան պարագաների կողմից եւ ապա առաջնորդւեց դէպի պանդոկ։ Գիշերը ի պատիւ առաջնորդ Սրբազան Հօրը տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը ընթրիք հիւրասիրեց պանդոկի սրահում, որտեղ էին նաեւ ուխտաւորները եւ երգեցիկ խմբի անդամները։ 

Յաջորդ առաւօտ, ուրբաթ 17 օգոստոսի առաւօտեան ժամը 10։30-ին Ղորուղի Ս. Աստւածածին մատուռի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ։ Պատարագիչն էր թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Պատարագի ընթացքին սեղանին սպասարկեց արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն եւ բարշ. Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց՝ ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. ՕՖիկ Մելիքեանի։ 

Պատարագի աւարտին պարտէզում կատարւեց աւանդական խաղողօրհնութիւնը եւ ապա ներկաները առիթ ունեցան տեսակցելու Սրբազան Հօրը հետ եւ զրուցելու։ Ուխտաւորները հաճելի մթնոլորտի մէջ Ղորուղի պարտէզում, բնութեան գրկում ունեցան իրենց ճաշը։ Իսկ կողքի սրահում էլ Գորգանի եւ Ղորուղի հոգաբարձութիւնը ճաշով հիւրասիրեց Սրբազան Հօրն ու նրա ընկերակիցներին ու երգեցիկ խմբի անդամներին։ Ներկայ էին նաեւ շրջաններից ժամանած հայ ընտանիքներ, ինչպէս նաեւ Սարիի համայնքի ներայացուցիչները։ Ընթացքին Գորգանի եւ Ղորուղի հոգաբարձութեան անունից բարի գալստեան խօսք արտասանեց Հայկազ Չոլաքեանը, ապա քահանայ հայրը շնորհակալութեան եւ երախտիքի խօսք ասեց Սրբազան Հօրը եւ այդ առիթով սարիեցիների եւ գորգանցիների կողմից առաջնորդ Սրբազան Հօրը քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակի ինչպէս նաեւ Թեհրանի առաջնորդութեան 19-ամեակի բարեբաստիկ առիթներով մի գեղեցիկ Պանակէ նւիրեցին։ Սրբազան Հայրը իր կարգին շնորհաւորեց եւ շնորհակալութիւն յայտնեց այդ նւէրի համար, եւ յիշեցրեց որ մեր պարտականութիւնն է կենտրոնանալ մեր հայրենիքի, եկեղեցական ու ազգային արժէքների պահպանման աշխատանքի ինչպէս նաեւ՝ միասնակամ ու համերաշխ գործելու ու պայքարելու անհրաժեշտ հրամայականի վրայ։

Գնահատելի էր նաեւ այն նախաձեռնութիւնը եւ գեղեցիկ, որ տիկին Թագուշ Յարութիւնեանը անձամբ նկարել էր Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին զոհւած հայ նահատակներից՝ եօթի դիմանկարները եւ եկեղեցու բակում ցուցադրութեան էր դրել, որը բոլորի կողմից մեծ յարգանքի ու գնահատանքի արժանացաւ։

Աւարտին, պարտէզում ուխտաւորների ու ներկաների հետ մտերմիկ մթնոլորտում զրուցելուց եւ շփւելուց յետոյ, երեկոյեան Սրբազան Հայրն եւ ուխտաւորները հրաժեշտ տալով սարիեցիներին ու գորգանցիներին վերադարձան Թեհրան։                                                                                                            

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում
    «Բոլորս Իրանին ենք պատկանում». Դոկտ. Սալեհին՝ Թեհրանի ազգային առաջնորդարանում

    Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան
    Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

    Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

  • Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում
    Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

    Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

  • Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը
    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

    Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

    Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։