Print this page
21/08/2018 - 12:40

Բարեգործական առաքելութեամբ «Թեւանիկ»-ը կրկին Արցախում է

«Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնութեամբ, օրերս Արցախի Հանրապետութիւնում մեկնարկել են բարեգործական աշխատանքները:

«alikonline.ir» - «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնութեամբ, օրերս Արցախի Հանրապետութիւնում մեկնարկել են բարեգործական աշխատանքները:

Խումբը հերթական անգամ կազմակերպել է դասընթացներ նպատակ ունենալով մասամբ լուծելու Արցախում գործազրկութեան եւ կանանց զբաղւածութեան հարցերը: Դասընթացներն այս անգամ ընթանալու են կար ու ձեւի, ասեղնագործութեան, հելունագործութեան եւ կտորից տարբեր աշխատանքների պատրաստման ոլորտներում: Խմբի անդամներն արցախցի կանանց եւ աղջիկներին փոխանցելու են իրենց հմտութիւններն:

Նշենք որ, «Թեւանիկ» խմբի դասընթացները անցկացւելու են Ստեփանակերտում եւ Շուշիում: Դրանք շարունակւելու եւ մինչեւ օգոստոսի 25-ը:

Յարակից լուրեր