Print this page
21/08/2018 - 14:30

Շնորհաւորագրեր

Իսլամական «Էյդ Ղուրբան»-ի տօնի առիթով, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շնորհաւորական գրեր յղեց երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին եւ Իսլ. խորհրդարանի, Դատական ուժի նախագահներին եւ պետական ու հոգեւոր բարձրաստիճան այրերին։

Իսլամական «Էյդ Ղուրբան»-ի տօնի առիթով, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շնորհաւորական գրեր յղեց երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին եւ Իսլամական խորհրդարանի, Դատական ուժի նախագահներին եւ պետական ու հոգեւոր բարձրաստիճան այրերին։

Իր շնորհաւորագրի մէջ թեմակալ առաջնորդը յանուն Թեհրանի թեմի ողջ հայութեան, ջերմօրէն շնորհաւորել է երկրի ղեկավարութեանն ու Իրանի մեծ ժողովրդին, մաղթելով, որ Իրանը մնայ միշտ զօրաւոր ու կանգուն, որպէսզի կարողանայ յաղթահարել հեռակայ թէ մօտակայ թշնամիներից իրեն ուղղւած որեւէ մէկ շարժում կամ յարձակում։

Յարակից լուրեր