Հա

Համայնք

29/08/2018 - 14:30

Յայտարարութիւն՝ Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի

ԱՄՆ-ի որոշ պաշտօնեաների յայտարարութիւնները Իրանի կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների եւ նրանց ոչ-ազատ լինելը՝ կրօնական արարողութիւնները կատարելու վերաբերեալ, անհիմն ու քենոտ են, հէնց այն ժամանակ, երբ Հայ կաթողիկէները, որոնք միաստւածեան կրօնների հետեւորդներն են լրիւ եւ անթերի ազատութեամբ կատարել են իրենց կրօնական եւ նոյնպէս մշակութային եւ հասարակական գործունէութիւնները:

Հայ կաթողիկէնէրը համընթաց լինելով միջազգային հասարակութեան հետ իրենց մտահոգութիւններն են յայտնում նոր շրջափակումների կիրառման վերաբերեալ, որը իր ծանր շւաքն է սփռում համայն ժողովրդի եւ նոյնպէս կրօնական փոքրամասնութիւնների վրայ, որովհետեւ իւրաքանչիւր հայ կաթողիկէ ազդւում է այն ինչից, որ ճնշելու է միւս հայրենակիցներին ԱՄՆ-ի բռնակալիչ արգելումների հետեւանքով:

ԱՄՆ-ի դիտումը փոքրամասնութիւնների հանդէպ այնչափ կը լինի, որքան որ իր շահերն են պաշտպանւում. առ երեսանց նրանց կը պաշտպանի, բայց միւս կողմից նրանց զոհում է իր բռնատիրող քաղաքականութիւններով, որի անհամար նմուշներն նկատելի են հէնց իր երկրում որդեգրած բախումները ոչ-սպիտակամորթների նկատմամբ:

Մենք, որպէս միաստւածեան կրօնների խմբակի պատկանող համայնք, աղօթում ենք, որ միակողմանի եւ անարդար որոշումներ չիրականացւեն ԻԻՀ-եան նկատմամբ եւ Ամերիկան վերջ տայ իր միջամտութիւններին օտար երկրների հանդէպ: Խաղաղութիւնը եւ սէրը մարդկանց միջեւ աստւածային ցանկութիւն է. եւ դատապարտելի է նման որոշումները, որոնք թշնամանք եւ մահաբոյր ատելութիւն են սփռում ազգերի եւ ժողովուրդների միջեւ:

Մենք եր ձայները միացնում ենք խաղաղասէր երկրների ձայներին եւ պահանջում ենք բոլոր երկրների նման հասարակաց բարիքը, ապրելու անկախ, խաղաղ եւ շինիչ պայմանների տակ:

ՍԱՐԳԻՍ ԵՊՍ. ԴԱՒԻԹԵԱՆ

Առաջնորդ Իրանի Կաթողիկէ հայոց եւ

նախագահ Հայ Կաթողիկէ Թեմական խորհրդի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։