Print this page
02/09/2018 - 09:00

Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում

Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

Ծրագրին մասնակցել էին 65 հոգի, որոնք չորեքշաբթի օգոստոսի 1-ին մեկնեցին Հայկաշէն, որտեղ նրանց սիրալիր դիմաւորեցին պատասխանատուները՝ օր. Կարինէի գլխաւորութեամբ: Իր բարի գալստեան խօսքից յետոյ ծրագրի մասնակիցները տեղաւորւեցին իրենց յատկացւած սենեակներում:

Հանգստեան օրերի ընթացքին բոլորը հնարաւորութիւն ունեցան օգտւելու լողաւազանից նաեւ առիթ ունեցան լողալու ծովում:

Այդ ընթացքին, Հայկաշէնի պատասխանատուները հնարաւոր բոլոր միջոցներով աշխատեցին լաւագոյն կերպով, հիւրասիրեցին ծրագրի մասնակիցներին, իսկ երեկոները եւս ուրախ մթնոլորտ ստեղծելով, լաւ պահեր պարգեւեցին բոլորին:

Շաբաթ, օգոստոսի 4-ին, շրջանի «Ռոշանա» պարբերաթերթի թղթակիցներն այցելելով Հայկաշէն, հարցազրոյց ունեցան մի քանի ազատորդիների, անձնուրացների եւ նահատակների ընտանիքների, նաեւ յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Կիրակի օգոստոսի 5-ին, Հայկաշէնի պատասխանատուները եւ աշխատողները հաւաքւել էին հրաժեշտ տալու ծրագրի մասնակիցներին, որտեղ օր. Կարինէն բարի երթ մաղթելով բոլորին, յոյս յայտնեց կրկին հանդիպելու, իսկ յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարին եւս շնորհակալութիւն յայտնեց Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդին եւ Հայկաշէնի պատասխանատուներին եւ աշխատողներին, իրենց ջերմ ընդունելութեան համար:

Հարկ է նշել որ 2016-ին եւս Հայկաշէնում կայացել էր նոյն ծրագիրը:

Թեհրան վերադառնալով, Անձնուրացների յանձնախումբը մի գրութեամբ շնորհակալութիւն յայտնեց Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդին, կատարւած հիւրընկալութեան համար:

Թ. Հ. Թ.-ի Անձնուրացների յանձնախումբ

Յարակից լուրեր