Print this page
02/09/2018 - 10:40

Վերամուտի առիթով հանդիպում

Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

Շաբաթ 1 սեպտեմբեր 2018-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի, փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանի, Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ՝ օր. Անի Մանուկեանի հետ։

Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

Տկն. Անետ Բաղդասարեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց նաեւ միջնակարգ Ա եւ Բ բաժինների դասարանների եւ աշակերտութեան թւի մասին։

Սրբազան Հայրը գնահատեց ներկայացւած ամփոփ զեկուցագիրը եւ յոյս յայտնեց, որ մենք յուսալից եւ օրհնաբեր ուսումնական տարեշրջան ենք ունենալու։

Թ. Հ. Թ. Ազգային առաջնորդարան

Յարակից լուրեր