Հա

Համայնք

24/09/2018 - 14:10

Դպրոցական տարեմուտի առաջին զանգը՝ Զէյթուն քաղաքամասում

Երէկ՝ սեպտեմբերի 23-ին համայն Իրանում հնչեց դպրոցական առաջին զանգը եւ միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ յաճախեցին դպրոց եւ կրթօջախներ: Թեհրանի հայոց թեմում 2000 աշակերտ-աշակերտուհիներ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ սկսեցին վերամուտը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ՝ սեպտեմբերի 23-ին համայն Իրանում հնչեց դպրոցական առաջին զանգը եւ միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ յաճախեցին դպրոց եւ կրթօջախներ: Թեհրանի հայոց թեմում 2000 աշակերտ-աշակերտուհիներ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ սկսեցին վերամուտը:

Վերամուտի առիթով Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանի եւ խորհրդի անդամների, այցելեց Զէյթուն քաղաքամասի երկու դպրոցներ՝ «Արարատ» աղջ., եւ «Շանթ-Մարիամեան» տղայոց դպրոցներ:

«Արարատ» աղջ. դպրոցում թեմակալ առաջնորդն ընդգծեց. «Եթէ հայ ժողովուրդը հազարաւոր տարիներ ապրել ու գոյատեւել է հակառակ հալածանքների ու դժւարութիւնների, այդ եղել է, որովհետեւ նրա աչքերը միշտ յառած են Արարատին եւ Արագածին»:

«Մարիամեան-Շանթ» տղայոց դպրոցում Սրբազան Հայրը կարեւորեց հայ աշակերտի հայ դպրոց յաճախելը, որտեղ մատաղ սերունդը սովորում է իր լեզուն, կրօնը եւ մշակոյթը:

Սրբազան Հայրն իր խօսքերի ընթացքում կարեւորեց հայոց պատմութեան իմացութիւնը, ընդգծելով, որ պատմութիւն չունեցող ժողովուրդը պատմութեան թատերաբեմից հեռանում է եւ պատմութիւն ունեցող ժողովուրդն է ապրում ու գոյատեւում:

Երկու դպրոցներում դպրոցների տեսուչները, ուսուցիչները եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները, թեմակալ առաջնորդի եւ Կրթական խորհրդի հետ առանձին հանդիպումներում անդրադարձան դպրոցներին յուզող հարցերին:

Յարակից լուրեր

  • ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէնի այցը
    ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէնի այցը

    Ապրիլի 23-ին, ՀՀ Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) տնօրէն՝ Լուսինէ Սիմոնեանը, Թ.Հ.Թ.-ի Կրթական խորհրդի անդամ՝ Մելինէ Բադալի ուղեկցութեամբ այցելել է Թեհրանի հայոց ազգային դպրոցներ:

  • Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում
    Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում

    Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

  • Ղողանջեց «Սասուն» մանկապարտէզի 35-ամեակի զանգը
    Ղողանջեց «Սասուն» մանկապարտէզի 35-ամեակի զանգը

    Երկուշաբթի, սեպտեմբերի 24-ին, ղողանջեց «Սասուն» ազգային մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակի «Առաջին զանգ»-ը գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ:

  • Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում
    Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում

    Կիրակի, 23 սեպտեմբեր 2018-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի հետեւողութեամբ, առաջին զանգով 2018-2019 ուսումնական-կրթական տարեշրջանի սկսման ազդանշանը տալով: 

  • Դպրոցական առաջին զանգը Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում
    Դպրոցական առաջին զանգը Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում

    Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի բակում համախմբւել էին՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնները, ուսուցչական կազմերը, ծնողական խորհուրդներն ու ծնողները։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։