Հա

Համայնք

24/09/2018 - 14:20

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձը նշանաւորւեց Հանրապետական մաղթանքով

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով, երէկ առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում, որը մատուցում էր Թ. Հ. Թ. առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը աւարտեց իր առաքելութիւնը Թեհրանի հայոց թեմում

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով, երէկ առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագի ընթացքում, որը մատուցում էր Թ. Հ. Թ. առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, կատարւեց Հանրապետական մաղթանք եւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը: Օրւայ պատարագի ընթացքում, որին ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան եւ մարմինների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդը ողջունելով եւ շնորհաւորելով Հայաստանի Հանրապետութեան 27-րդ տարեդարձը, ընդգծեց, որ Հանրապետական մաղթանք նշանակում է մեր հոգիներում վերակենդանացնել անկախութեան խորհուրդն ու գաղափարը եւ Հանրապետութեան հետ առնչւող ամէն վեհ սրբութիւններ: Հանրապետական մաղթանք նշանակում է մէկ անգամ եւս ուխտել շարունակել մեր ժողովրդի պահանջատիրական պայքարը յանուն մեր ամբողջական հայրենիքի: Իր քարոզի երկրորդ բաժնում թեմակալ առաջնորդն անդրադարձաւ Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի Թեհրանի հայոց թեմում ծաւալած 7-ամեայ գործունէութեանը, ընդգծելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով Մակար Սրբազանը վերադառնում է Ս. Աթոռ Անթիլիաս, իր առաքելութիւնը շարունակելու նպատակով եւ յաջողութիւն մաղթեց Սրբազան Հօրը: Վերջում առաջնորդական փոխանորդը քարոզելով օրւայ խորհրդի մասին, ընդգծեց, որ մեր ժողովրդի սրբազան արժէքներին ու գաղափարներին տէր կանգնելու համար անհրաժեշտ է անձնազոհութիւն եւ սեփական անձի նւիրաբերումը վեհ նպատակների իրականացման ճամբին: Սրբազան Հայրը վերջում իր երախտագիտութեան խօսքը յայտնեց ազգային իշխանութեանը եւ համայնքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։