Հա

Համայնք

27/09/2018 - 13:20

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ` «Հայերի քաղաքական հաւատարմութեան գործօնների քննարկումը 330-ից մինչեւ 1828 թւականներ»

Նախաձեռնութեամբ Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ սեպտ. 26-ի երեկոյեան իրականացաւ դասախօսութիւն  հաստատութեան կենտրոնատեղիում:

«ԱԼԻՔ», Կ.Դ.- Նախաձեռնութեամբ Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ սեպտ. 26-ի երեկոյեան իրականացաւ դասախօսութիւն  հաստատութեան կենտրոնատեղիում:

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած հերթական դասախօսութիւնների շրջագծում, այս անգամ դասախօս էր հրաւիրւել Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրութիւնների աւագ փորձագէտ դոկտ. Սէյէդ Ալի Մազինանին, ում դասախօսութեան թեման էր. «Հայերի քաղաքական հաւատարմութեան գործօնների քննարկումը 330-ից մինչեւ 1828 թւականներ», որը ի դէպ դասախօսի դոկտորականի աւարտաճառն է հանդիսացել: Սկզբում դասախօսի եւ քննարկւող թեմայի մասին անդրադարձաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը: Օրւայ  դասախօսը համապարփակ եւ ըստ իւրաքանչիւր ժամանակաշրջանի դասակարգւած, բացատրութիւններ ներկայացրեց նշւած ժամանակաշրջաններում հայ ժողովրդի՝ քաղաքական, հասարակական, կրօնական, մշակութային, եւ ռազմական քայլերի ձեւաւորման ու հետագայ ժամանակներում դրանց թողած ազդեցութիւնների մասին: Նա իր աւարտաճառի գծով գնահատելով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի մասնագիտական ուղղութիւնները, անդրադարձաւ պատմութեան ընթացքում հայ ժողովրդի քաղաքական քայլերի թոյլ եւ հզօր կէտերին եւ ժամանակի տարածաշրջանի վրայ թողած ազդեցութեան մասին:

Դասախօսի ելոյթից յետոյ, Ռոբերտ Բեգլարեանը ընդգծեց, որ. «Հայերի քաղաքական հաւատարմութիւն» խորագիրը անդրադառնում է թէ հայը իր դարաւոր պատմութեան ընթացքում ինչքանով է հաւատարիմ մնացել ինքն իրեն եւ իր արժէքներին: Նա աւելացրեց, որ այդ հաւատարմութիւնը իմաստաւորւել է միջազգային բեմում հայի դերակատարութեան հզօրութեան շրջագծում եւ արդիւնքը հայ ժողովրդի ներկայ իրավիճակն է: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ լեզւի կարեւորութեանը ժողովրդի գոյատեւման հարցում, եւ նշեց, որ դասախօսի նպատակն էր պատմութեանը դիտել այլ հայեացքով՝ վերեւից, այլ ոչ թէ ընթացիկ իրադարձութիւններով եւ աւելացրեց, որ դոկտ. Մազինանիի աշխատանքը պատմութեան աւելի վերից նայելն է եւ նրա աշխատանքը միայն պատմական իրադարձութիւնների ներկայացնելը չէ, այլ պատմական իրադարձութիւնների կապակցութիւնը միմեանց: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։