Հա

Համայնք

29/09/2018 - 12:40

Հոգեհանգստեան արարողութիւն՝ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների եւ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 28-ին, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

«ԱԼԻՔ» - Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը յանուն Իրանի հողային ամբողջականութեան նւիրաբերած հայ նահատակների եւ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 28-ին, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն նախագահութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդն իր քարոզի ընթացքում անդրադառնալով նահատակներին, ընդգծեց, որ ժողովուրդները գոյատեւում են հաւատով եւ իրենց հայրենիքի նկատմամբ ունեցած յանձնառութեամբ: Թեմակալ առաջնորդը նշեց, որ երբ անհատը իր կեանքը նոյնացնում է հայրենիքի հետ եւ այդ ճամբին նահատակւում, նա համարւում է խաղաղութեան նահատակ: Հոգեհանգստեան արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդն աղօթեց 1932-33 թւականներին ստալինեան բռնապետութեան տարիներին Ուկրայինայի դիտաւորեալ սովի հետեւանքով նահատակւած միլիոնաւոր ուկրայնացիների հոգիների խաղաղութեան համար:

Այդ առիթով կրօնական արարողութեանը ներկայ էին Ուկրայինայի դեսպանութեան ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ նահատակների ընտանիքներ:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան
    Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց ԻԻՀ-ում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին եւ դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան
    Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։