Հա

Համայնք

29/09/2018 - 08:30

Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանում

Երեքշաբթի, սեպտեմբերի 25-ին Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի ատենապետ` Ռոբերտ Բեգլարեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Սրբազան պաշտպանութեան թանգարանում, նրա նիւթական բաժնի պատասխանատու՝ Հաջ Բաբայեանի հետ, որը կայացաւ թանգարանի շրջափակում:

Երեքշաբթի, սեպտեմբերի 25-ին Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի ատենապետ` Ռոբերտ Բեգլարեանի գլխաւորած պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ Սրբազան պաշտպանութեան թանգարանում, նրա նիւթական բաժնի պատասխանատու՝ Հաջ Բաբայեանի հետ, որը կայացաւ թանգարանի շրջափակում: 

Հանդիպմանը նախ ողջոյնի խօսք ասաց Հաջ Բաբայեանը, որը շեշտեց Իրանի ժողովրդի տարբեր խաւերի մասնակցութեանը ութ ամեայ պարտադրեալ պատերազմին: Շեշտեց իրանահայութեան բազմակողմանի դերակատարութեանը եւ յիշեց այն նահատակ զինւորներին, որոնք իրենց կեանքի գնով պաշտպանեցին իրենց երկիրը: Նա յատկապէս շեշտեց, որ թանգարանը հիմնւել է բոլորին, մասնաւորաբար երիտասարդ սերնդին, յիշեցնելու, որ այսօրւայ խաղաղ եւ անվտանգ կեանքը ձեռք է բերւել նահատակների զոհաբերութեան գնով: 

Ռոբերտ Բեգլարեանը պատասխան խօսքում նախ դատապարտեց Ահւազի ահաբեկչութիւնը եւ ցաւակցութիւն յայտնեց զոհւածների կապակցութեամբ, ապա անդրադարձաւ պարտադրեալ պատերազմի օրերին իրանահայութեան դերակատարութեանը, եկրի ամբողջականութիւնը, անվտանգութիւնը եւ հզօրութիւնը պաշտպանելու գործում: Ապա նշեց, որ թանգարանում հայ նահատակ զինւորների յիշատակը յաւերժացնելու համար Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը պատրաստ է ամբողջական համագործակցութեան: 

Վերյիշելով թանգարանի նախորդ տնօրէնի հետ անցեալ տարի ձեռք բերւած գործակցութեան համաձայնութեանը, նա շեշտեց, որ Հայ Անձնուրացների յանձնախումբը այն մարմինն է, որ իրագործում է աշխատանքները: 

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի Բ ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանը, խորհրդի անդամ՝ Քրիստ Արզումանեանը, Հայ Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ Արտուշ Իսկանդարեանը եւ Գասպար Ամիրխանեանը, որոնք եւս իրենց ելոյթներում անդրադարձան համագործակցութեան իրականացման տարբեր եղանակներին: 

Հարկ է նշել որ հանդիպումը կայացել էր Թանգարանի պատասխանատուների հրաւէրով: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։