Հա

Համայնք

29/09/2018 - 08:20

Ղողանջեց «Սասուն» մանկապարտէզի 35-ամեակի զանգը

Երկուշաբթի, սեպտեմբերի 24-ին, ղողանջեց «Սասուն» ազգային մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակի «Առաջին զանգ»-ը գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ:

Երկուշաբթի, սեպտեմբերի 24-ին, ղողանջեց «Սասուն» ազգային մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակի «Առաջին զանգ»-ը գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ: 

Այս տարի լրանում է մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակը եւ որպէս սկիզբ «Առաջին զանգ»-ը հնչեցւեց Սրբազան Հօր միջոցով: 

Բակում աշակերտներն իրենց ծնողների հետ միասին, ողջունեցին Սրբազան Հօրը, արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանին եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալին եւ պրն. Սաքօ Ազիզեանին: 

Տէրունական աղօթքից յետոյ, բոլորը տեղափոխւեցին սրահ, ուր սկսւեց բեմային ծրագիրը: 

Նախ մանկապարտէզի տնօրէն՝ տկն.Մադլէն Քեշիշեանն իր ողջոյնի եւ բարի գալստեան խօսքը ուղղեց ներկաներին նշելով՝ «Այսօր հնչեց առաջին զանգը, որը սրանից 35 տարիներ առաջ հնչել էր ու իր գիրկն էր առել Սասուն քաղաքամասի բալիկներին, վստահ ենք այս զանգի ղողանջը դեռ երկար տարիներ պէտք է մանկապարտէզ կանչի սաներին, դաստիարակելու հայ քրիստոնեայ զաւակներ»: 

Աշակերտական խօսքը արտասանեց նախակրթարանի սան՝ Ալւինա Միրզախանեանը:

«Նոր է եկել մանկապարտէզ» պիէսը բեմադրւեց մի շարք ծնողների եւ բալիկների միջոցով, տկն. Վիոլետ Այւազեանի մասնակցութեամբ: 

Մոնթէ Յարութիւնեանն արտասանեց «Հայաստան» բանաստեղծութիւնը: 

Վերջում Սրբազան Հայրը իր ողջոյնի եւ բարի գալստեան խօսքը ուղղեց ներկաներին, նշելով՝ «Մանկապատէզը Ս. Մեսրոպ Մաշտոցի տունն է, որ բալիկները սովորում են հայոց տառերը, նաեւ Յիսուս Քրիստոսի տունը, որը հաւատք եւ սէր է սովորեցնում «Սասուն»-ի բալիկները պէտք է լինեն սասունցիների պէս, քաջ ու պահանջկոտ»: 

Այսպիսով բացւած համարւեց մանկապարտէզի հիմնադրման 35-ամեակը եւ ուսումնական նոր տարեշրջանը: 

«Սասուն» մանկապարտէզի մեծ ընտանիք, շնորհաւոր 35-ամեակդ: 

«Սասուն» ազգ. մանկապարտէզ

Յարակից լուրեր

  • Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը
    Կրօնների երկխօսութեան կենտրոնից այցելեցին Սրբազան Հօրը

    Թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ հոջ. Մահդի Թասխիրին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին եւ պրն. Ամերին:

  • Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան
    Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսի այցը ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, թւականիս 28 օգոստոսի կէսօրից յետոյ ժամը 13։00-ին Վրաց երէցական եկեղեցու Մալխազ եպիսկոպոսը, որը Իրանում հիւրն էր Իրանի հոգեւոր փաստագրական ֆիլմեր նկարահանող Սիդէ ընկրեութեան, այցելեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին։

  • Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ
    Ծանօթացման հանդիպում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատուի հետ

    Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ նախաձեռութեամբ եւ ներկայութեամբ  Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, երեքշաբթի օգոստոսի 27-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ծանօթացման հանդիպում էր կազմակերպւել, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նոր պատասխանատու՝ պրն. Սէյէդ Մոջթաբա Միրդեհղանի հետ:

  • Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը
    Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

    Երեքշաբթի, 27 օգոստոսի 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, քաղաքավարական այցով հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան նորընտիր անդամուհիներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։