Հա

Համայնք

29/09/2018 - 14:10

Նահատակ Գագիկ Թումանեան հրապարակում բացումը կատարւեց նահատակի կիսանդրու

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իր կեանքը յանուն երկրի հողային ամբողջականութեան նւիրաբերած նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու բացումը կատարւել է այսօր առաւօտեան, Թեհրանում նահատակի անունը կրող Գագիկ Թումանեան հրապարակում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իր կեանքը յանուն երկրի հողային ամբողջականութեան նւիրաբերած նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու բացումը կատարւել է այսօր առաւօտեան, Թեհրանում նահատակի անունը կրող Գագիկ Թումանեան հրապարակում:

Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ եւ քաղաքապետարանի 6-րդ շրջանի տնօրինութեամբ, այսօր առաւօտեան ժամը 11-ին Թեհրանի Ղաէմմաղամ պողոտայում գտնւող Գագիկ Թումանեան հրապարակում տեղադրւել է նահատակի կիսանդրին: Յատկանշական է, որ Ղաէմմաղամ պողոտայում գտնւող նախկին Շոա հրապարակը սրանից երեք տարի առաջ անւանակոչւեց նահատակ Գագիկ Թումանեանի անւամբ:

Կիսանդրու բացման պաշտօնական միջոցառումը մէկտեղւած էր պետական պաշտօնեաների ելոյթներով:

Ներկայ էին՝ Կրօնական փոքրամասնութիւնների հարցով հանր. հախագահի խորհրդականի գրասենեակի պատասխանատուն, Թեհրանի Քաղխորհրդի, Թեհրանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետը, Նահատակների հիմնարկի եւ զինւորական բարձրաստիճան հիւրեր, քահանայ հայր, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահը, նահատակի մայրը, քոյրը, հարազատները եւ մեծ թւով հայրենակիցներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։