Հա

Համայնք

30/09/2018 - 14:40

Եռօրեայ ուխտագնացութիւն եւ ս. պատարագ՝ Ս. Գէորգ տօնի առիթով

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին երէկ՝ սեպտ. 29-ին նշեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը: Այդ առիթով իւրաքանչիւր տարի Թեհրանի վաղեմի եւ համանուն եկեղեցիներից՝ Ս. Գէորգում, որի նաեւ անւանակոչութեան տօնն է, մատուցւում է ս. պատարագ եւ նախորդ երկու օրերին տեղի է ունենում ուխտագնացութիւն: Այսօր առաւօտեան եւս եկեղեցում մատուցւել է կիրակնօրեայ ս. պատարագ:

«ԱԼԻՔ» - Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին երէկ՝ սեպտ. 29-ին նշեց Ս. Գէորգ Զօրավարի տօնը: Այդ առիթով իւրաքանչիւր տարի Թեհրանի վաղեմի եւ համանուն եկեղեցիներից՝ Ս. Գէորգում, որի նաեւ անւանակոչութեան տօնն է, մատուցւում է ս. պատարագ եւ նախորդ երկու օրերին տեղի է ունենում ուխտագնացութիւն: Այսօր առաւօտեան եւս եկեղեցում մատուցւել է կիրակնօրեայ ս. պատարագ:

Սկսած սեպտ. 27-ից երեկոյեան եկեղեցում իրականացաւ հսկումի արարողութիւն եւ եկեղեցին ու շրջափակը լեփ-լեցուն էր հաւատացեալ ուխտաւորներով: Երէկ՝ առաւօտեան Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ, որի ընթացքում թեմակալ առաջնորդը անդրադառնալով նահատակութեան իմաստին, ընդգծեց, որ մի վախեցէք նրանցից, որոնք մարմինն են սպանում, այլ վախեցէք նրանցից, որ միաժամանակ դժոխք են տանում մարմինն ու հոգին:

Իր քարոզի այլ բաժնում թեմակալ առաջնորդը նշեց, որ հայ ժողովուրդը շնորհիւ իր հաւատքի է դիմակայել բոլոր դժւարութիւններին ու տառապանքներին եւ հաւատքի շնորհիւ պիտի չարը խափանենք եւ բարին շարունակենք:

Յաւարտ ս. պատարագի, թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարւեց Ջրի օրհնութիւն՝ Միւռոնով եւ հաւատացեալներին բաժանւեց օրհնւած ջուրը:

Յատկանշական է, որ եռօրեայ ուխտագնացութիւնը մէկտեղւած էր մատաղներով եւ նւիրատւութիւններով:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան
    Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց ԻԻՀ-ում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին եւ դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:

  • «Հայ գրքի» ցուցահանդէս
    «Հայ գրքի» ցուցահանդէս

    Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի մեկնարկւեց «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսը։

  • Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը
    Մշակոյթի օրը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանկոչութեան տօնը

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

  • Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան
    Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։