Հա

Համայնք

02/10/2018 - 14:40

ՀՀ ԱԱԾ տնօրէն Արթուր Վանեցեանը՝ Թեհրանում

Ս. թ. սեպտ. 30-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԱԾ տնօրէնի գլխաւորած պատւիրակութիւնը:

«ԱԼԻՔ» - Ս. թ. սեպտ. 30-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԱԾ տնօրէնի գլխաւորած պատւիրակութիւնը:

Կատարած այցի շրջանակներում երէկ, «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ ՀՀ Ազգային Անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արթուր Վանեցեանի հանդիպումը ազգային իշխանութեան, ինչպէս նաեւ ազգային-հասարակական գործիչների, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանի ու «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների հետ: Հ.Մ.Ա.Կ. այցելած պատւիրակութեանը ուղեկցում էր ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, դեսպանութեան աշխատակազմի ընկերակցութեամբ:

Հանդիպումը կրում էր զուտ ճանաչողական բնոյթ, որտեղ արծարծւեցին մի շարք հարցեր ու խնդիրներ, այդ թւում Հայաստանի ներդրումային դաշտում իրանահայութեանը յուզող հարցեր:

Նշենք նաեւ, որ այսօր ազգային առաջնորդարան է այցելել Հայաստանից Թեհրան ժամանած պատւիրակութիւնը:

ՀՀ ԱԱԾ տնօրէնը Իրան է այցելել իրանական իր գործընկերոջ հրաւէրով, որի հետ էլ ունեցել է հանգամանաւոր բանակցութիւններ՝ երկու երկրներին յուզող ու հետաքրքրող հարցերի մասին:

Եռօրեայ այցից յետոյ, այսօր երեկոյեան հայաստանեան պատւիրակութիւնը Երեւան է վերադարձել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։