Հա

Համայնք

06/10/2018 - 08:50

«ԵՄ անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ ձեւաւորելու լաւագոյն առիթը». Ֆրանսիայի տնտեսութեան նախարարը՝ Միջոկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:

«alikonline.ir» - Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:

Նման կարծիք է արտայայտել Ֆրանսիայի տնտեսութեան նախարար Բրունօ Լումէրն՝ անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ Իրանի դէմ պատժամիջոցների վերկանգնաման փաստին:

Ըստ նրա՝ միջազգային ասպարէզում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութիւնը լաւագոյն շարժառիթն է «աւելի հզօր եւրոպայի ձեւաւորման համար»:

«Անկասկած, Իրանի հետ ճգնաժամը լաւագոյն առիթն է, որպէսզի ԵՄ-ն ձեւաւորի սեփական ֆինանսական անկախ կառոյցները՝ ցանկացած երկրի հետ առեւտուր անելու նպատակով»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ յաւելելով. «Վաշինգտոնը չի կարող որոշել, թէ արդեօ՞ք մենք կարող ենք Իրանի հետ առեւտրով զբաղւել, թէ՝ ոչ»:

Լումէրը նշել է, որ Թրամփը ցանկանում է տնտեսական պատերազմ սկսել, ենթադրելով, թէ կարող է յաղթել այդ պատերազմում. «Այդ պատերազմը, սակայն, յաղթող չի ունենալու»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։