Հա

Համայնք

06/10/2018 - 12:30

Պարային համերգ՝ նւիրւած «Նայիրի» պարախմբի 10-ամեայ յոբելեանին

Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի պարային համերգները, որը նւիրւած էր պարախմբի 10-ամեայ յոբելեանին:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի պարային համերգները, որը նւիրւած էր պարախմբի 10-ամեայ յոբելեանին:

Համերգների երկու արարներում ներկայացւեցին հայկական եւ ժամանակակից պարեր:

Հոկտեմբերի 4-ի համաերգին ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի ներկայացուցիչները, իսկ հոկտեմբերի 5-ի համարգին՝ Թ. Հ. Թ. բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ ազգային կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչները։

Հոկտեմբերի 5-ի համաերգի աւարտին ելոյթով հանդէս եկաւ միութեան վարչութեան նախագահ Ֆրէդիկ Աշուղեանը, որից յետոյ ներկաներին իր հայրական օրհնանքն ուղղեց Թեմակալ առաջնորդը:

Նշենք, որ պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Հայաստանից հրաւիրւած Արտաւազդ Աւետիսեանը: Գլխաւոր պարուսոյցն է Մերի Աւետիսեանը, պարուսոյցներն են Մելան Սեֆեանը եւ Թինա Անտոնը։ 70 սաներ ունեցող պարախումբը բաղկացած է 5 խմբից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։