Կիրակի, սեպտեմբերի 9-ի երեկոյեան, Թ. Հ. Թ. Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ պրն. Սուրէն Շահբազեանի հետ:

Շահբազեան եղբայրները, Իրանում յայտնի են որպէս մասնագէտներ գունաւոր մետաղներից մասեր (դետալներ) արտադրողների, որն ստանում են այդ մետաղների ձուլւածքը պողպատեայ կաղապարներում սրսկելով:
Նրանք անցնող 50 տարիներում եղել են այս բնագաւառի առաջատարներից:
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում համագործակցել են տեղական զինամթերք արտադրող կառոյցների հետ, որակեալ մասեր պատրաստելով եւ յանձնելով այդ կառոյցներին որոնցից յայտնի են «Քարան» ընկերութեան ալումինի համաձուլւածքից պատրաստւած որակեալ ռակետները: Դրանք երկար ժամանակ արտադրւեցին մեծ քանակով, որի համար «Քարան» ընկերութեանը տրւեց բարձր գնահատական, Իրանի Պահակազօրի (Սեփահ) կողմից:
Թ. Հ. Թ. Անձնուրացների յանձնախումբ