Հա

Համայնք

08/10/2018 - 14:30

Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»

Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Յաւարտ ս. պատարագի եւ հոգեհանգստեան արարողութիւնից առաջ թեմակալ առաջնորդը իր քարոզի ընթացքում մեծարելով Շառլ Ազնաւուրի մարդկային եւ արւեստագէտի աշխարհահռչակ արժանիքները ընդգծեց, որ նա արժանացաւ ոչ միայն որպէս աշխարհահռչակ արւեստագէտ, բանաստեղծ, երգիչ, այլ իր արւեստը ծառայեցրեց մարդկութեան ե՛ւ հոգեւոր, ե՛ւ մտաւոր զարգացման համար: Սրբազան Հայրը նշեց. «Շառլ Ազնաւուրը իր կեանքի ամէն մի հանգրւանին ինչ որ բան տւեց մարդկութեանը, իր ազգին եւ իր հայրենիքին: Արւեստագէտը ծառայում է արւեստին, իսկ երբ նաեւ արւեստի կողքին ծառայում է նաեւ մակութեան եւ իր հայրենիքին, կրկնակիօրէն իմաստաւորւած կեանք է ունենում: Հանգուցեալ Շառլ Ազնաւորի կեանքը այդպէս եղաւ: Նա իր ստեղծագործութիւններից ամենագեղեցիկը եւ ամենաներշնչողը նւիրաբերեց Հայոց Ցեղասպանութեանը զոհ գնացած նահատակներին»: Սրբազան Հայրն անդրադառնալով Շառլ Ազնաւուրի մարդասիրական անհատականութեանը, կարեւորեց նրա ցուցաբերած նպաստը, ի մասնաւորի Հայաստանի 1988 թւականի դեկտեմբերին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի օրերին եւ նշեց, որ նրա հոգում տեղ ունէր ամէն մի հայ: Սրբազան Հայրը շեշտեց. «Թէեւ Հայաստանի կառավարութիւնը ժամանակին նրան նշանակել էր Հայաստանի դեսպանը Շւէյցարիայում, սակայն ինքը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»: Վերջում թեմակալ առաջնորդի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր
    Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր

    1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հոգելոյս Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հոգելոյս Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի

    Կիրակի՝ 2018 թւականի նոյեմբերի 18-ի առաւօտեան, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, որը մատուցւեց արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի ձեռամբ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հոգելոյս Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի։

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Լիբանանի նախագահը չի մերժել ՀՅԴ-ին՝ կը հովանաւորի Ազնաւուրի յիշատակին նւիրւած հանդիսութունը
    Լիբանանի նախագահը չի մերժել ՀՅԴ-ին՝ կը հովանաւորի Ազնաւուրի յիշատակին նւիրւած հանդիսութունը

    Լիբանանում հայկական պատգամաւորական բլոկի եւ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամաւոր Յակոբ Բագրատունու գլխաւորած պատւիրակութիւնը, որի մաս է կազմել Լիբանանի պետական երաժշտական կենտրոնի տնօրէն Պասսամ Սապան, Համազգայինի ներկայացուցիչ Յակոբ Հաւաթեանն ու Պետական Ֆիլհարմոնիկ նւագախմբի գլխաւոր ղեկավար Յարութ Ֆազլեանը, այցելել է նախագահական պալատ եւ հանրապետութեան նախագահի Միշէլ Աունին առաջարկել հովանաւորել հանրայայտ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի յիշատակին նւիրւած գեղարւեստական հանդիսութիւնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։