Հա

Համայնք

08/10/2018 - 10:00

Հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանի լրագրողների հետ

Շաբաթ, հոկտեմբերի 6-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Հայ Անձնուրացների յանձնախմբի նախաձեռնութեամբ, Ազգային առաջնորդարանի գրասենեակում կազմակերպւել էր հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանի «Սարւ» միամսեայ հրատարակութեան լրագրողների հետ:

Շաբաթ, հոկտեմբերի 6-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի Հայ Անձնուրացների յանձնախմբի նախաձեռնութեամբ, Ազգային առաջնորդարանի գրասենեակում կազմակերպւել էր հանդիպում Սրբազան պաշտպանութեան թանգարանի «Սարւ» միամսեայ հրատարակութեան լրագրողների հետ:

Սոյն հրատարակութիւնը, գալիք համարներում, պարբերաբար նիւթեր է տպելու Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի (1980-1988) տարիներին, հայ նահատակների, վիրաւորների, ազատորդիների եւ ընդհանրապէս պատերազմի տարիներին հայերի ունեցած դերակատարութեան մասին: 

Սոյն հանդիպմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, պրն. Վարդան Վարդանեանը, պրն. Մուշեղ Զարգարեանը եւ Հայ Անձնուրացների յանձնախմբի ներկայացուցիչ՝ պրն. Արտաշէս Իսկանդարեանը: Հանդիպման աւարտին ժողովականներին միացաւ նաեւ պատերազմի վիրաւոր՝ Մասիս Ասատրեանը: 

Հանդիպմանը, նախ դոկ. Խանլարեանը հակիրճ բացատրութիւններ տւեց՝ տարբեր ոլորտներում իրանահայութեան դերակատարութեան մասին: 

Ապա պրն. Վարդանեանը, ով պատերազմի տարիներին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորն էր, պատմեց մասնաւորապէս պարտադրեալ պատերազմում ունեցած հայերի դերակատարութեան մասին: 

Այնուհետեւ պրն. Մուշեղ Զարգարեանը բացատրեց պատերազմի տարիներին հայ արհեստաւորների դերակատարութեան եւ ծանր աշխատանքների վերաբերեալ: 

Հարկ է նշել, որ պարտադրեալ պատերազմում շուրջ 17 հազար իրանահայեր ծառայել են Իրանի բանակում, տալով 105 նահատակներ, հարիւրաւոր վիրաւորներ եւ ազատորդիներ: Նոյն ընթացքում հարիւրաւոր հայ արհեստաւորներ մասնակցում էին ռազմաճակատում ընթացող տարբեր աշխատանքներին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • «Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել»․ Կարէն Խանլարեանը՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների լարւածութեան մասին
    «Իրանին ծնկի բերելը կարելի է բացառել»․ Կարէն Խանլարեանը՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների լարւածութեան մասին

    Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Միացեալ Նահանգների եւ Իրանի միջեւ վերջին շրջանի սրացումները դժւար թէ ռազմական գործողութիւնների վերածւեն: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններում նկատւող լարւածութեանը:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ
    Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ

    Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։