Հա

Համայնք

10/10/2018 - 09:50

«Արտակ Մանուկեան» թանգարանում նշւեց Թեհրանի օրը

Կիրակի հոկտեմբերի 7-ին, «Թեհրանի շաբաթւայ» երկրորդ օրւայ ընթացքում թեհրանահայ քաղաքացիները «Արտակ Մանուկեան» թանգարանում յատուկ միջոցառմամբ նշեցին Թեհրանի օրը:

Կիրակի հոկտեմբերի 7-ին, «Թեհրանի շաբաթւայ» երկրորդ օրւայ ընթացքում թեհրանահայ քաղաքացիները «Արտակ Մանուկեան» թանգարանում յատուկ միջոցառմամբ նշեցին Թեհրանի օրը:

Թանգարանում Արամազդ Նազարեանի նկարչական ցուցահանդէսի հետ միաժամանակ կազմակերպւած միջոցառման ընթացքում թեհրանագէտ եւ Թեհրան քաղաքի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան վարչութեան թեհրանագիտութեան բաժնի հետազօտող՝ դոկտ. Ղոլամհոսէյն Թաքմիլ Հոմայունը նախ անդրադարձաւ հոկտեմբերի 6-ը Թեհրանի օր հռչակելու պատճառներին եւ նկատելով, որ այդ օրը զուգադիպում է 1907 թւականին Սահմանադրութեան յաւելեալի վաւերացման տարելիցին, ասաց. «Սահմանադրութեան յաւելեալի 4-րդ յօդւածով Թեհրանը պաշտօնապէս Իրանի մայրաքաղաք ճանաչւեց»: 

Նա այնուհետեւ հանգամանօրէն անդրադարձաւ Թեհրանում հայերի ներկայութեանը՝ սկսած Շահ Աբբասի ժամանակներից մինչեւ ներկայ ժամանակաշրջանը, ինչպէս նաեւ Իրանի ճարտարապետութեանը, արւեստին, արդիւնաբերութեանը եւ հասարակական ու մշակութային այլ բնագաւառներին իրանահայութեան մատուցած ծառայութիւններին: 

Միջոցառման մասնակիցները ողջունելով Թեհրանի օրւայ մեծարումը, որը առիթ է ստեղծում Թեհրանի քաղաքացիների միջեւ միասնականութեան հզօրացման եւ միմեանց հանդէպ առաւել ճանաչողութիւն ձեռք բերելու համար, թեհրանաշրջութեան ծրագրերի կազմակերպման եւ Թեհրանի մշակութային ու հասարակական առանձնայատկութիւնների հետ առաւել ծանօթացման ցանկութիւն յայտնեցին:

Միջոցառման մասնակիցները նաեւ այցելեցին թանգարանի տարբեր բաժիններ ու Արամազդ Նազարեանի նկարչական ցուցահանդէսը, իսկ վերջում մասնակցեցին կազմակերպւած հիւրընկալութեանը:   

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։