Հա

Համայնք

10/10/2018 - 10:00

Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային առաջնորդարան

Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներին:

Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների միութեան Վարչութեան անդամներից՝ տիկնայք Անահիտ Արտաշեան-Աւագեան, Սաթիկ Աւետիսեան, Յասմիկ Ասրեան, Գոհար Խաչատրեան եւ Սեդա Ղահրամանեանին: 

Վարչութեան անդամները եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու եւ մահացած ուսուցիչների հոգեհանգստեան արարողութեան հետ կապւած կարգադրութիւնների մասին խօսելու եւ հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց երախտարժան մեր ուսուցիչներին ու Հայ Ուսուցիչների միութեանը եւ յաջողութիւն մաղթեց բոլորին: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։