Հա

Համայնք

14/10/2018 - 14:30

Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում

Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

«ԱԼԻՔ» - Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

Ահաւասիկ ուրբաթ, հոկտեմբերի 12-ին, Թեհրանի հայոց թեմում «Հայ գրքի» 16-րդ ցուցահանդէսի բացումով մեկնարկեց ծրագրերի շարանը: Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում բացումը կատարւեց ցուցահանդէսի, մասնակցութեամբ հայկական հրատարակչական կենտրոնների: Այն շարունակւելու է նաեւ այսօր, իսկ երկուշաբթի հոկտ. 15-ից մինչեւ 21-ը Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում:

Հոկտ. 12-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան գրական գեղարւեստական միաւորի կողմից կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական երեկոյ:

Նոյն օրը երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում կազմակերպւել էր մանկա-պատանեկան պարի փառատօն, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին եւ Մշակոյթի օրւան, մասնակցութեամբ Թեհրանի հայկական միութիւնների եւ միութիւնների յարկի տակ գործող պարախմբերի:

Երէկ առաւօտեան Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական ս. պատարագ ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ի յիշատակ Սրբոց Թարգմանչաց վարդապետների:

Հոկտ. 13-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան կենտրոնատեղի «Սուքերեան» սրահում, նախաձեռնութեամբ Արւեստից բաժանմունքի կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր՝ մասնակցութեամբ միութեան գեղարւեստական միաւորների:

Յարակից լուրեր

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 20 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թեհրանի հայոց թեմի երիտասարդները մասնակցեցին միջազգային միջեկեղեցական երիտասարդական համագումարին
    Թեհրանի հայոց թեմի երիտասարդները մասնակցեցին միջազգային միջեկեղեցական երիտասարդական համագումարին

    22-26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։

  • Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Թւականիս երեքշաբթի մարտի 26-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Մեծ պահքի չորրորդ Արեւագալի արարողութիւնը, նախագահութեամբ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի եւ մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում

    Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։  

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։