Հա

Համայնք

27/10/2018 - 14:10

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Ս. Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառում

Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտ. 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Տարիների աւանդոյթի է վերածւել Սրբոց Թարգմանչաց կամ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի միջոցով նախաձեռնւող հանդիսութիւնը, որի ընթացքում գնահատւում են ուսումնական նախորդ տարեշրջանում հանգստի կոչւած ուսուցիչ-ուսուցիչուհիները: Նման միջոցառում իրականացաւ ուրբաթ, հոկտ. 26-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ.Թումանեան» սրահում:

Միջոցառման գեղարւեստական բաժնի իրականացումը վստահւած էր հայ նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք հանդիսատեսին լաւագոյնս մատուցեցին իրենց վստահւածը, քանզի նրանք թէ ասմունքային, թէ երաժշտական գործիքների կատարման եւ թէ երգերի ու հաղորդավարութեան առումով համարւում են իրենց համատարիքների մէջ ներքին ու այլ փառատօներում յաղթանակածները:

Հանդիսութիւնը մեկնարկեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբի կատարումներով, որի խմբավարն է Արփի Սիմրոջեանը եւ այն ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ Կրթական խորհրդի մէկամեայ գործունէութեան մասին, որը պատրաստել էր Ռեբեկա Վարդանեանը. խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը ամփոփ տողերով ներկայացրեց Կրթական խորհրդի գործունէութեան նպատակների մասին, որն է՝ հայեցի դաստիարակութեան ու ուսման մակարդակի զարգացումը հայոց դպրոցներում: Հանգստի կոչւած հայ ուսուցչուհիների անունից արտայայտւեց Աստղիկ Թորոսեանը, որից յետոյ գնահատագրեր յանձնւեցին ուսումնական անցեալ տարեշրջանում հանգստի կոչւած հայ ուսուցչուհիներին: Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Հանդիսութեանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Հայ կաթողիկէ համայնքի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ուսուցիչ-ուսուցիչուիներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։