Հա

Համայնք

03/11/2018 - 16:20

TEDxTehranSalon-ի եւ ՌԵՄ-ի իրականացրած՝ «Հասարակութեան դերը յարաբերութիւնների կառուցման գործում» թեմայով մտքերի փոխանակման արհեստանոց-լաբորատորիան՝ «Չհարմահալ»-ում

Իրանում TEDxTehranSalon-ի նախաձեռնած՝ «Հասարակութեան դերը յարաբերութիւնների կառուցման գործում» անւան դասախօսութիւն-քննարկում հերթական նիստը կայացաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան հիւրընկալութեամբ:

«ԱԼԻՔ» - Իրանում TEDxTehranSalon-ի նախաձեռնած՝ «Հասարակութեան դերը յարաբերութիւնների կառուցման գործում» անւան դասախօսութիւն-քննարկում հերթական նիստը կայացաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան հիւրընկալութեամբ:

Ծրագիրն իրականացւեց «Ռոստոմ» Երիտասարդական միութեան (ՌԵՄ) աջակցութեամբ, որտեղ շուրջ 90 երիտասարդների մասնակցութեամբ տեղի ունեցած քննարկումներից առաջ նախաձեռնող կողմը ցուցադրեց մի տեսնաիւթ Բուրքինաաֆասօ-ում մի ճարտարապետի անհատական մտայղացմամբ, համայնքը ներգրաւած պահող լուծումներով, կառուցւած մի գիւղի մասին: Տեսանիւթից յետոյ մասնակիցները փորձեցին կլոր սեղանների շուրջ վերծանելով առնչակակից հարցերն ու խնդիրները եզրափակիչ քննարկմանը մասնակից լինել համապատասխան ելոյթներով:

Իրականացւած ծրագրի հեղինակ՝ TEDxTehranSalon-ի հանրութեան հետ կապի պատասխանատուն «Ալիք»-ին յայտնեց, որ ծրագիրը նպատակ ունի հասարակութեան իրազեկելով նման գաղափարների դրական արդիւնքների մասին առիթ ստեղծել փորձառութիւններով միմեանց հետ կիսւելու եւ նոր ասպարէզների ստեղծման համար:

Յատկանշական է, որ TEDxTehranSalon-ն արդէն 5 տարի է ինչ աշխատում է Իրանում եւ Մերձաւոր Արեւելքի կտրւածքով այն հանդիսանում է ամենամեծ մասնաճիւղը TED-ի (Technology Entertainment Design):

TED-ում աշխատում են խօսնակներ, որոնք ելոյթներով ներկայացնում են մտքեր ողջ աշխարհի մասին, իսկ խօսնակների մտքերը տեղայնացւած չեն որեւէ ազգի կամ տարածքի համար: Զեկուցողները հաշւած րոպէների ընթացքում կիսում են իրենց մտքերը, որոնք առաջադիմական են, ոգեւորող, ու բացայայտում են նոր իրողութիւններ միաժամանակ ստիպելով մարդկանց այլ դիտակէտից նայել աշխարհին: Նա TED-ի վերջում նշւած x-ի մասին նշեց, որ այն խորհրդանշում է անկախ կազմակերպւած նիստի էութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։