Հա

Համայնք

03/11/2018 - 16:30

Իրան-Հայաստան Առեւտրական պալատը նւաճել է «Ոսկէ դիրք»

Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գրասենեակից տեղեկացել ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան առեւտրի արդիւնաբերութեան պալատների միջազգային յարաբերութիւնների վերահսկիչ մարմնի կողմից իրականացւած դասակարգման արդիւնքում «Իրան-Հայաստան» Առեւտրական պալատին շնորհւել է «Ոսկէ դիրք»:

«ԱԼԻՔ» - Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գրասենեակից տեղեկացել ենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան առեւտրի արդիւնաբերութեան պալատների միջազգային յարաբերութիւնների վերահսկիչ մարմնի կողմից իրականացւած դասակարգման արդիւնքում «Իրան-Հայաստան» Առեւտրական պալատին շնորհւել է «Ոսկէ դիրք»: Այդ ձեւով Իրան-Հայաստան Առեւտրական պալատի դիրքը գերազանցել է Իրանի եւ այլ երկրների, որոնց թւում՝ Ռուսաստանի, Իսպանիայի, Կանադայի, Աւստրալիայի, Կատարի, Յունաստանի, Ուկրայինայի, Քուվէյթի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հարաւային Կորէայի, Հոլանդիայի, Թուրքիայի եւ մի շարք այլ երկրների հետ ունեցած համատեղ առեւտրական պալատներին: Նշենք, որ Իրան-Հայաստան առեւտրական պալատն ունի 24 տարւայ աշխատանքային անցեալ:

Այդ յաջողութիւնը ջերմօրէն շնորհաւորում ենք, Իրան-Հայաստան Առեւտրական պալատի վարիչ մարմնին եւ մեծարգոյ նախագահ պրն. Հերւիկ Եարիջանեանին եւ մաղթում նոր վերելք Իրան-Հայաստան բարեկամական կապերի ոլորտում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։