Հա

Համայնք

05/11/2018 - 14:10

Յայտնի է 2019-ի Համահայկական 7-րդ ամառային խաղերի թւականը

Յայտնի է Համահայկական խաղերի բացման ծրագրի մասին որոշ մանրամասներ, այդ թւում մարզախաղերի յստակ թւականն ու վայրը:

Այս մասին «Ալիք»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Համահայկական Համաշխարհային կոմիտէի իրանահայ ներկայացուցիչ Էդւարդ Բաբախանեանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմկոմիտէի իրանահայ ներկայացուցիչ՝ Էդւարդ Բաբախաբեանը պատասխանել է «ԱԼԻՔ»-ի հարցերին

 

«ԱԼԻՔ» - Յայտնի է Համահայկական խաղերի բացման ծրագրի մասին որոշ մանրամասներ, այդ թւում մարզախաղերի յստակ թւականն ու վայրը:

Այս մասին «Ալիք»-ի հետ զրոյցում տեղեկացրեց Համահայկական Համաշխարհային կոմիտէի իրանահայ ներկայացուցիչ Էդւարդ Բաբախանեանը:

Պրն. Բաբախանեանը յայտնելով, որ Համաշխարհային կոմիտէի հոկտ. 27-ին կայացրած նիստում ընդունեց որոշում, համաձայն, որի 7-րդ Համահայկական խաղերը կայանալու են օգոստոսի 6-ից 17-ը:

Նա մանրամասնելով այս մասին նշեց, որ բացման հանդիսաւոր ծրագիրը տեղի է ունենալու Արցախում՝ օգոստոսի 6-ին, որից յետոյ քաղաքների (մասնակցող խմբերի) Երեւան վերադարձով խաղերի պաշտօնական մեկնարկն է տրւելու ամսի 8-ին, ինչը տեւելու է մինչեւ օգոստոսի 17-ը:

Համաշխարհային Օլիմպիական կոմիտէի իրանահայ ներկայացուցիչը յաւելեց, որ ընդունւած որոշման համաձայն՝ մասնակից քաղաքները պէտք է ներկայացւող մարզաձեւերով յայտագրւեն ամենաուշը մինչեւ 2019-ի փետրւարի 1-ը, իսկ մինչեւ յունիս ներկայացնել՝ մարզիկների անւանացանկը:

Էդւարդ Բաբխանեանը պատասխանելով արդէն իսկ օլիմպիական դարձած նոր մարզաձեւերի, ինչպիսին՝ ժայռամագլցումն է կամ սպորտային պարերը, խաղերին ընդգրկւած տեսնելու հնարաւորութեան մասին նշել է, որ փորձելու են մինչեւ ապրիլ, որտեղ նախատեսւած է կոմիտէի հերթական հանդիպումը հետեւել հարցին եւ արդիւնքների մասին յայտնել մեզ:

Յիշեցնենք, որ նախորդ Համահայկական խաղերին տեղի ունեցաւ նաեւ սպորտային պարերի մրցոյթ, սակայն մեդալների հաշւարկից դուրս մնացին արդիւնքները:

Էդւարդ Բաբխանեանի հետ «Ալիք»-ի զրոյցը ընթերցողների սեփականութիւնը կը դառնայ թերթիս առաջիկայ համարներից մէկով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։