Հա

Համայնք

11/11/2018 - 10:50

Արւեստագէտ՝ Լորետա Աւետիսեանն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ, նոյեմբերի 10-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ՝ Լորետա Աւետիսեանին, ընկերակցութեամբ իր ամուսնու:

Շաբաթ, նոյեմբերի 10-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ՝ Լորետա Աւետիսեանին, ընկերակցութեամբ իր ամուսնու: 

Հանդիպման ներկայ էին գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանն ու Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը: 

Տկն. Լորետան եկած էր Սրբազան Հօրը հրաւիրելու «Զարթօնք» պարախմբի 30-ամեակին նւիրւած մանկա-պատանեկան ելոյթին, որին պիտի մասնակցի նաեւ Հայաստանից ժամանած «Հայ Արեւ» երգչուհիները: 

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տկն. Լորետային, պարային արւեստի մէջ իր կատարած աշխատանքը, որով եւս իր ներդրումն է բերում հայ պարարւեստի զարգացմանը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Էյդ-է Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ Իսլամական աշխարհին եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն եւ փոխադարձ վստահութիւն:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

  • Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով
    Հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով թւականիս մայիսի 26-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս.պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն: Իսկ ս. պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։