Հա

Համայնք

06/12/2018 - 11:50

Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։ 

Այս համագումարին եւս իր մասնակցութիւնը բերեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի եւ արժ. Տիարք Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանի եւ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի։ 

Համագումարին ներկայ էին Իրանի այլ կրօնական համայնքների, աստւածաբանական եւ իսլամաբանութեան Ֆակուլտետների դասախօսներ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական՝ այաթ. Թասխիրին, դոկտ. Սէյէդ Մոհաղեղ Դամադը, Վատիկանում Իրանի նախկին դեսպան հոջ. Մասջեդ Ջամէին եւ կազմակերպութեան կրօնների երկխօսութեան բաժնի տնօրէն՝ հոջ. Թասխիրին։ 

Համագումարը մեկնարկւեց Ղուրանի եւ Աւետարան ըստ Յովհաննու ընթերցմամբ, որին յաջորդեց այաթ. Թասխիրիի բարեգալստեան եւ ողջոյնի խօսքը։ Այաթ. Թասխիրին յընթացս իր խօսքերի, հետեւելով Ղուրանի աեաներին ու Իսլամի մարգարէի բնութեանը ուղղւած խօսքին, բնութիւնը, կենդանութիւն ունեցող էակի նմամեցնելով, ակնարկեց մարդ-բնութիւն երկուստեք սիրոյն։ 

Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւս խօսք առնելով ի հետեւումն Աստւածաշնչի եւ եկեղեցու հայրերի ուսուցման, վերյիշեց մարդ արարածի աշխարհում տնտեսվարութեան աստւածատուր պաշտօնը։ Սրբազան Հայրը նաեւ յիշեց որ ըստ Աստւածաշնչի Աստւած երկիրը մարդուն է տւել եւ մարդը պարտաւոր է սիրել, պահպանել, մշակել ու խնամել իրեն վստահւած բնակարանը եւ կենսոլորդը։ Սաղմոսերգուն ասում է. «Երկինքն Աստծու փառքն է պատմում, երկնակամարը նրա արարչութիւնն է վկայում» (Սղ. 19։1)։ «Արդարեւ մարդ էակը տնտես է եւ կոչւած է պաշտպանել բնութիւնը». եզրակացրեց Սրբազան Հայրը։ 

Թղթակից

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

  • Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ
    Հանդիպում կրօնի ուսուցիչների հետ

    Դպրոցական վերամուտի նախօրեակին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի մեր դպրոցների կրօնի ուսուցիչներին, ներկայութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ օր. Անի Մանուկեանի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։