Հա

Համայնք

08/12/2018 - 14:30

Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած եզրափակիչ ծրագիր

1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - 1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

Այդ առիթին նւիրւած միջոցառումների կազմաւորման նպատակով Թեհրանի հայոց թեմում կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախումբը նախաձեռնել է բազմաթիւ ծրագրեր, որոնցից վերջինը եւ կենտրոնականը նշւեց հինգշաբթի, դեկտ. 6-ի, երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում: Տէրունական աղօթքով, Իրանի եւ Հայաստանի պետական հիմներգերով մեկնարկած ծրագիրը համեմւած էր դասախօսութեամբ, գեղարւեստական կատարումներով եւ փաստագրական ֆիլմի ցուցադրութեամբ, իսկ սկզբում Հ. Մ. «Սիփան» միութեան,  Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան սկաուտները գեղեցիկ համադրութեամբ սրահում ծածանեցին Եռագոյն դրօշը: Հանդիսութեանը կազմակերպիչ  յանձնախմբի անունից ողջոյնի խօսք ասաց Արտոյտ Զոհրաբեանը, ով նաեւ հանդէս եկաւ ասմունքով:

Միջոցառմանը որպէս դասախօս էր հրաւիրւել Հայաստանից պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆ. Աշոտ Ներսիսեանը, ով անդրադարձաւ Մայիսեան յաղթանակին յանգեցրած, ժամանակի պատմական գործընթացներին, որոնք արդիւնքն էին ռազմական եւ դիւանագիտական քայլերի եւ շեշտեց Արամ Մանուկեանի անժխտելի դերը, որպէս ղեկավարի, ով համախմբեց բոլոր ուժերին: 

Նա ներկայացրեց այդ յաղթանակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան երկամեայ կեանքից եւ վախճանին յանգեցրած պայմաններից ներկայի համար քաղելիք դասերը, եւ շեշտեց, որ հայ ժողովուրդը, երբ հաւատացել է իր ուժերին նման, յաղթանակներ է արձանագրել, ինչպէս այսօր Արցախի ազատագրումը: Դասախօսը ընդգծեց, որ եթէ չլինէր Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, չէր լինի ներկայ Հանրապետութիւնը եւ ընդգծեց, որ այսօր Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգութիւնը շաղկապւած են մէկը միւսով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի պետականութեան ամրապնդմանը:

Միջոցառման գեղարւեստական յայտագիրը իրականացրին Հայաստանից ժամանած երգչուհի Լիլիթ Եղիազարեանը եւ երգիչ Պօղոս Աբէլեանը, պարային կատարումներով հանդէս եկան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան խմբերը:

 Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ անդրադառնալով Մայիսեան յաղթանակին ընդգծեց, որ հայ ժողովուրդը իր միասնակամութեամբ ու հաւատքով կերտեց անկարելին: Թեմակալ առաջնորդն ընդգծեց, որ այսօր մենք 100-ամեակի տօնակատարութեամբ մեր գիտակցութեան մէջ վերակենդանացնում ենք մեր առաքելութիւնը, որպէս ժողովուրդ, որը հետեւեալն է՝ մենք պահանջատէր ժողովուրդ ենք: Սրբազան Հայրը կարեւորեց, որ մենք մեր գիտակցութեան մէջ վառ պահենք մեր իրաւունքներին վերատիրանալու գաղափարը եւ չխնայել ոչինչ Հայաստանի ու Արցախի հզօրացման ուղղութեամբ:

Հանդիսութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական կազմը, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան երկու պատգամաւորները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի  անդամ՝ Թովմաս Թովմասեանը, ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Իրանում կրօնական յարանւանութիւնների հոգեւոր հայրերը, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ: Աւարտին հնչեց «Սարդարապատ» քայլերգը: 

Յարակից լուրեր

  • Իրանի Հայ արհեստաւորների եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների համատեղ միջոցառում՝ նւիրւած ՀՀ Անկախութեան 100-ամեակին
    Իրանի Հայ արհեստաւորների եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների համատեղ միջոցառում՝ նւիրւած ՀՀ Անկախութեան 100-ամեակին

    Եթէ չլինէր 100 տարիներ առաջ ի գին ահռելի զոհողութիւնների հիմնադրւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, այսօր չէինք կարող նշել երկրորդ Անկախ Հանրապետութեան 27-ամեակը: ՀՀ Անկախութեան 100-ամեայ յոբելեանի նշումը, որը իրականացաւ հայաշխարհում այս տարւայ ամբողջ կտրւածքով, բազմազան միջոցառումներով նշանաւորւեց նաեւ Թեհրանի հայկական համայնքում:

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում
    Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում

    Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Շառլ Ազնաւուրը համայն հայութեան դեսպանն էր աշխարհով մէկ»

    Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

  • Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի հետքերով
    Համազգայինի 90-ամեակը` Հանրապետութեան 100-ամեակի հետքերով

    Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութեան 90-ամեակը ամէնէն ագուցուած աղերսներով կը կապուի Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին: Համազգայինը ինքը ամէն բանէ առաջ շարունակութիւնն է Հայաստանի Ա. Հանրապետութեան, պարզ այն պատճառով, որ երկրին մէջ պետութիւն կերտած, պետական մշակոյթ, կրթութիւն, համալսարան ստեղծած մարդիկ հիմնադրելով Համազգայինը, փաստօրէն շարունակեցին պետութեան գործունէութիւնը այս անգամ հայրենիքի սահմաններէն դուրս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։