Հա

Համայնք

20/12/2018 - 11:30

«Ակունք» կենտրոնի ցուցահանդէս-վաճառքի բացում

Ցուցահանդէսում ներկայացւած էին, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում սաներն են պատրաստում, որպէս մէկամեայ աշխատանք:

Չորեքշաբթի, դեկտեմբերի՝ 19-ի երեկոյեան Մարմնա-մտային խանգարումներոգ հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացումը կատարւեց: 

Միջոցառման սկզբում սաները դիմաւորեցին Սրբազան Հօրը աւանդական աղ ու հացով, այնուհետեւ բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռմամբ: 

Բացմանը ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողքին, գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ, վեր. Սերգէյ Մատթէոս Շահվերդեանը, Թ. Հ. Թ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, միութիւնների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, բարերարներ եւ հոծ բազմութիւն: 

Ցուցահանդէսում ներկայացւած էին, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում սաներն են պատրաստում, որպէս մէկամեայ աշխատանք: 

Ցուցահանդէս-վաճառքի նպատակն է՝ լայն հասարակութեանը ներկայացնել կենտրոնի երեխանների կարողութիւնները, խթանելով նրանց ձեռքի աշխատանքների վաճառքին եւ նպաստելով նրանց հասարակութեան մէջ ինտեգրմանը: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։