Հա

Համայնք

03/01/2019 - 12:40

««Ալիք»-ը գրանցել Իրանի մշակութային ժառանգութեան ցուցակում»` ասել է Թեհրանի աւագանիի ներկայացուցիչը՝ «Ալիք» կատարած այցի ընթացքում

Թեհրանի աւագանիի ներկայացուցիչ՝ Հոջջաթ Նազարին «Ալիք» կատարած այցի ընթացքում հանդիպեց թերթիս պատասխանատուներին եւ շնորհաւորեց Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

«ԱԼԻՔ» - Թեհրանի աւագանիի ներկայացուցիչ՝ Հոջջաթ Նազարին «Ալիք» կատարած այցի ընթացքում հանդիպեց թերթիս պատասխանատուներին եւ շնորհաւորեց Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:

Նազարիին այցի ընթացքում ընկերակցում էր «Թեհրանը սիրողների միութեան» նախագահ Մահմուդ Նայիմին:

Հիւրերին դիմաւորեցին թերթիս տնօրէն Արա Շահնազարեանը եւ օրաթերթիս վարչութեան անդամ Նորայր Արամեանը: Ընթացքում հիւրերը ծանօթացան թերթի աշխատանքներին եւ օրաթերթիս անցած պատմութեանը:

Աւագանու ներկայացուցիչը բարձր գնահատելով կատարւած աշխատանքները եւ իրականացւող առաքելութիւնը առաջարկեց «Ալիք» օրաթերթը գրանցել Իրանի մշակութային ու հոգեւոր ժառանգութեան ցուցակում:

Պրն. Նայիմին նոյնպէս խօսելով «Ալիք»-ի կարեւորութեան մասին, յատկապէս որպէս Իրանի մամուլի պատմութեան շնչող էջերից մէկը, տեղեկացրեց, որ «Թեհրանը սիրողների միութեան» իրականացւող «Թեհրանի թաքնւած գանձեր» նախագծի յաջորդ նիստը նւիրւած է լինելու «Ալիք» օրաթերթին՝ ««Ալիք»-ը՝ իրանահայութեան հայելին» խորագրով:

Յատկանշական է, որ նիստը տեղի կունենայ չորեքշաբթի, յունւարի 9-ին, Սինեմա Աստարայում (Թաջրիշ):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։