Հա

Համայնք

05/01/2019 - 11:20

Ամանորին եւ Ս. Ծնունդին նւիրւած հանդիսութիւն՝ Թեհրանի Ս.Սարգիս մայր եկեղեցում

«Միասին երգելով՝ միասին դիմաւորենք Նոր տարին եւ Ս. Ծնունդը» խորագրով, յունւարի 3-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - «Միասին երգելով՝ միասին դիմաւորենք Նոր տարին եւ Ս. Ծնունդը» խորագրով, յունւարի 3-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի:

Հակառակ տեղացող ձեան ու անձրեւի, հոծ բազմութիւն էր համախմբւել եկեղեցում, ուր նախ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի խմբավարութեամբ եւ եկեղեցու դպրաց դասի մենակատարների միջոցով հնչում էր Ս. Ծննդեան տօների առիթով շարականներ, ինչու չէ նաեւ Ամանորին նւիրւած երգեր, որոնց ժողովուրդը ձայնակցում էր իրենց տրամադրւած տեքստերով: Պատանիների միջոցով բեմականացւեց Յիսուս Քրիստոսի ծնունդը եւ եկեղեցում կազմակերպւած միջոցառման աւարտին հայոց թեմի առաջնորդը մի պատմւածքի ընդմիջից կարեւորեց միմեանց նկատմամբ փոխադարձ յարգանքի, սիրոյ  եւ միմեանց օգնելու անհրաժեշտութիւնը:

Վերջում եկեղեցու շրջափակում կազմակերպւել էր բոլոր միութիւնների եւ միութիւնների յարկի տակ գործող պարախմբերի սաների միասնական աւանդական շուրջպար, որին միանում էր ժողովուրդը եւ Եկեղեցական խորհրդի միջոցով եւս հիւրընկալւում էին ներկաները, իսկ Ձմեռ պապիկները փոքրիկներին նւիրում էին նւէրներ: Ամանորի հանդիսութիւնը շարունակւեց մինչեւ ուշ գիշեր:

Յարակից լուրեր

  • Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում
    Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

    Երեքշաբթի, 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

  • Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

    Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում
    Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։