Հա

Համայնք

10/01/2019 - 13:10

«Ալիք»-ին նւիրւած միջոցառում՝ ««Ալիք»-ը իրանահայութեան հայելին»

Թեհրանը սիրողների միութեան նախաձեռնութեամբ եւ Թեհրանի Քաղխորհրդի համագործակցութեամբ, երէկ՝ յունւարի 9-ի երեկոյեան, «Ալիք»-ին նւիրւած միջոցառում էր կազմակերպւել հետեւեալ խորագրով՝ ««Ալիք»-ը՝ իրանահայութեան հայելին»:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանը սիրողների միութեան նախաձեռնութեամբ եւ Թեհրանի Քաղխորհրդի համագործակցութեամբ, երէկ՝ յունւարի 9-ի երեկոյեան, «Ալիք»-ին նւիրւած միջոցառում էր կազմակերպւել հետեւեալ խորագրով՝ ««Ալիք»-ը՝ իրանահայութեան հայելին»:

Միջոցառումը տեղի ունեցաւ «Աստարա» կինոդահլիճում: Նախ միութեան նախագահ Մանիին շնորհաւորելով Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, ընդգծեց, որ միութեան նպատակն է՝ Թեհրանի նկատմամբ սէր ու կապւածութիւն ստեղծել քաղաքացիների մօտ, իսկ  կազմակերպւած ծրագրի նպատակը համարեց «Ալիք»-ի ընդիմիջից հայրենակիցներին ծանօթացնել իրանահայութեանը:

Ապա հրաւիրւեցին «Ալիք»-ի կայքէջի պատասխանատու Արամ Շահնազարեանը եւ համալսարանի դասախօս Գրիգոր Ղազարեանը, ովքեր անդրադարձան 88-ամեայ «Ալիք»-ի անցած ուղուն, Իրանում իրանահայութեան, ի մասնաւորի՝ Թեհրանի հայ համայնքի պատմական տւեալներին, միութիւնների ներկայ պայմաններին ու աշխատանքներին եւ Իրանի գիտական, մշակութային, քաղաքական ու հասարակական ասպարէզներում իրականացրած ներդրումներին:

Զրուցակիցները կարեւորութեամբ անդրադարձան «Ալիք»-ի ժամանակի խմբագիր եւ հետագայում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան առաջին պատգամաւոր հանգուցեալ Հրայր Խալաթեանի՝ այդ օրերին իրականացրած նախաձեռնութիւններին:

Հանդիպման աւարտին ելոյթով հանդէս եկաւ Թեհրանի Քաղխորհդի անդամ Նազարին, որտեղ կարեւորեց «Ալիք»-ի դերակատարութիւնը թէ՛ որպէս լրատւական միջոց, եւ թէ՛ փոխադարձ կապերի առումով եւ առաջարկեց՝ «Ալիք»-ը գրանցւի որպէս իրանցիների ազգային ժառանգութեան միաւոր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։