Հա

Համայնք

14/01/2019 - 09:10

Հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ

Հինգշաբթի, յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող Նահատակների մեծարման ժողովրդական կազմակերպութեան (ՖԱԴԱՔ)  նախաձեռնութեամբ, կայացաւ հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։

Հինգշաբթի, յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող Նահատակների մեծարման ժողովրդական կազմակերպութեան (ՖԱԴԱՔ)  նախաձեռնութեամբ, կայացաւ հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։ 

Ծրագիրը կազմակերպւել էր Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով։ 

Միջոցառումը կայացաւ Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանութեան (լրտեսական որջ) շէնքի Բասիրաթ դահլիճում։

Ծրագրին ներկայ էին հայ նահատակ զինւոր՝ Ալֆրէդ Գաբրիի հայրը, պատերազմի վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն եւ Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների յանձնախմբի անդամներ՝ տկն. Վալենտին Յարթունեանը, պրն. Շահէն Միրզայեանսը եւ պրն. Գասպար Ամիրխանեանը: Ներկայ էին նաեւ մեծ թւով մուսուլման, հայ եւ զրադաշտական նահատակ զինւորների ընտանիքներ եւ Իսլ. խորհրդարանում զրադաշտականների պատգամաւորը։

Միջոցառման  ընթացքում մեծարւեցին եւ  գնահատագրեր ստացան նահատակ Ալֆրէդ Գաբրիի հայրը եւ պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Ալբերտ Մահմուդլուն, իսկ քանի որ նահատակ զինւոր Վիգէն Կարապետեանի մայրը, վատառողջ էր եւ բացակայում էր ծրագրից, նրա գնահատագիրը ստացաւ պատերազմի անձնուրաց վիրաւոր՝ Շահէն Միրզայեանսը։

Ծրագրում գնահատագիր տրւեց նաեւ զրադաշտական նահատակ զինւոր՝ Խադեմիի մօրը, որը իր ելոյթում մեծարելով բոլոր նահատակներին շեշտեց, որ մեր զաւակները եւս իրենց պարտքը համարեցին հայրենիքի պաշտպանութեան համար իրենց մուսուլման եղբայրների կողքին մարտնչեն եւ իրենց կեանքի գնով դիմակայեն թշնամուն։

Ծրագրում ելոյթ ունեցաւ նաեւ Իսլ. խորհրդարանի զրադաշտների պատգամաւոր՝ դոկտ. Էսֆանդիար Էխթիարին, իսկ միջոցառումը աւարտւեց ֆիլմի ցուցադրումով։

Թ.Հ.Թ. Հայ Անձնուրացների յանձնախումբ

Յարակից լուրեր

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին
    Մեծարանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին

    Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը յունւարի 31-ին բազմամարդ էր, քանզի համախմբւած էին ոչ միայն իրանահայ համայնքի, այլ նաեւ Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչները, մասնակից դառնալու իրանահայ ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանի մեծարման հանդիսութեանը:

  • Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին
    Այցելութիւն կռւի վիրաւոր՝ Սեմիկ Վարդանեանին

    Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, յունւարի 7-ին, Սրբազան Պաշտպանութեան թանգարանի (موزه دفاع مقدس) պատասխանատուները՝ դոկտ. Ջաֆարիի գլխաւորութեամբ, այցելեցին Ազատորդի՝ Սեմիկ Վարդանեանի բնակարան։

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Իրանի ժողովուրդը պէտք է պահպանի զգօնութիւնը»
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Իրանի ժողովուրդը պէտք է պահպանի զգօնութիւնը»

    Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ընդունել է պարտադրեալ պատերազմի եւ իսլամական սրբավայրերի պահպանութեան ճանապարհին զոհւած մի խումբ նահատակների ընտանիքների անդամներին:

  • Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ ճարտարագէտ Վարդան Պօղոսեանին
    Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ ճարտարագէտ Վարդան Պօղոսեանին

    Հինգշաբթի, նոյեմբերի 1-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ իրանահայ ճարտարագէտ՝ Վարդան Պօղոսեանի մեծարման հանդիսութիւնը: 

    Վարդան Պօղոսեանը, մագիստրատուրայի աստիճանով, աւարտել է «Թեհրան» համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հանքերի ճարտարագիտութեան մասնաճիւղը, արտահանման թէքումով: Ճարտարագէտ Պօղոսեանի հիմնական մասնագիտութիւնը բաց հանքերի նախագծումն է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։