Հա

Համայնք

19/01/2019 - 10:50

32 տարում 37 մլն. մոմ պատրաստած գործիքը՝ Թեհրանի հայոց ազգային թանգարանում

Թորգոմ Իւնէսեանը Թեհրանի հայկական եկեղեցիներին 32 տարի մոմ է մատակար արել: Նա այդ տարիների ընթացքում իր գործիքով 37 մլն. 373 հազար 500 մոմ է պատրաստել:

Թորգոմ Իւնէսեանն այդ աշխատանքը սկսել է 1975 թւականի յունւարի 19-ից եւ շարունակել մինչ կեանքի վերջ. մահւանից մէկ տարի առաջ է դադարել զբաղւել այդ աշխատանքով:

ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ

 

Թորգոմ Իւնէսեանը Թեհրանի հայկական եկեղեցիներին 32 տարի մոմ է մատակար արել: Նա այդ տարիների ընթացքում իր գործիքով 37 մլն. 373 հազար 500 մոմ է պատրաստել:

Թորգոմ Իւնէսեանն այդ աշխատանքը սկսել է 1975 թւականի յունւարի 19-ից եւ շարունակել մինչ կեանքի վերջ. մահւանից մէկ տարի առաջ է դադարել զբաղւել այդ աշխատանքով:

Թորգոմը մոմը պատրաստել է մեղրամոմից, պարաֆինից եւ յատուկ պոլիմերներից եւ կանոնաւոր կերպով անձամբ յանձնել է Թեհրանի հայկական եկեղեցիների լսարաններին ու պատասխանատուներին:

Թորգոմ Իւնէսեանը 2008 թւականին մահացել է` 73 տարեկանում: Հէնց այդ թւականին էլ Թեհրանում բացւել է Արտակ Մանուկեանի անւան հայոց ազգային թանգարանը: (Արտակ Ս. արք. Մանուկեանը 1969-ից ինչեւ 1990թ. Թեհրանի թեմի առաջնորդն է եղել):

Թորգոմի մոմապատրաստման գործիքը պահպանւել է եւ այսօր ներկայացւած է Թեհրանի Արտակ Մանուկեանի անւան հայոց ազգային թանգարանում:

Թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանն ասում է, որ շատ տեղեկութիւններ չեն պահպանւել մոմ պատրաստողի մասին: Կցկտուր տեղեկութիւնները հասել են ընտանիքի անդամներից, որոնք հեռացել են Թեհրանից:

Երբ թանգարանը բացելու նախապատրաստական աշխատանքներ են ընթացել, յայտարարել են, որ ով ինչ հնութիւն կամ արժէքաւոր իր ունի, թող բերի: Թորգոմ Իւնէսեանի կինն էլ եկել, առաջարկել է, եթէ թանգարանի համար գտնեն, թող վերցնեն ամուսնու մոմապատրաստման գործիքը: Առաւել եւս, իրենք պատրաստւել են մեկնել Միացեալ Նահանգներ: Այսպէս՝ մոմ պատրաստելու գործիքը յայտնւել է թանգարանի նմուշների տեսանելի վայրում:

Սկզբից նմուշները քիչ են եղել: Տնօրէն Շահմուրադեանն ասում է, որ վերջին 2-3 տարւայ ընթացքում 200 գոյք է աւելացւել: Նմուշ նւիրաբերողները հետագայում պարբերաբար այցելում են թանգարան՝ տեսնելու, թէ ինչպէս է պահպանւել իրենց հօր կամ հարազատի իրը: Ուրախանում են, երբ գտնում են նմուշը՝ պահպանւած եւ թանգարանում պատւաւոր տեղերից մէկը զբաղեցնելիս:  

Թանգարանը գործում է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի ներքոյ: Այն փոքրիկ հաւաքածու է ներկայացնում` Իրանում ապրող հայերի պատմութեան, մշակոյթի եւ սովորոյթների մասին:

Արտակ Մանուկեանի անւան թանգարանն Ամանորին յատկապէս մարդաշատ է, որովհետեւ պարսիկ հիւրեր շատ են լինում: «Մենք փորձում ենք թանգարանը փակ չպահել: Մի փոքր առաջ պետական թանգարանի տնօրինութիւնն էր այստեղ, գալիս են, շնորհաւորում են: Քաղաքապետարանից են գալիս»,- ասում է Ալիս Շահմուրադեանը:

Այս թանգարանը նաեւ Իրանի կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է: Եթէ օտարերկրեայ հիւրեր են ունենում, անպայման բերում են` ցուցադրելու հայերի` որպէս ազգային փոքրամասնութեան ներկայացւածութիւնն Իրանում: Այդ թանգարանի նմուշներից յաճախ ազգային թանգարան կամ Իրանի այլ թանգարաններ են տանում, որպէսզի ցոյց տան, որ քրիստոնեայ ժողովուրդը նոյնպէս մշակոյթ ունի Իրանում:

«Պարծենում են հայերով, որ Իրանի նման երկրում մի հատ փոքրամասնութիւն կարողացել է սէնց թանգարան դասաւորել: Երեք ամիս առաջ հաւաք կար` 37 երկրից մարդ կար, 100 անդամով այցելութեան եկան՝ լրագրողներ, դասախօսներ, տեսնէիք՝ ինչպէս էր լցւած մեր թանգարանը»,- յիշում է տնօրէնը:

1000 այցելու միայն Իրանի Ամանորին՝ Նովրուզին են ունենում: «Այդ տօն օրերը մեզի շատ-շատ է օգնում: Մեր դռնապանը հազիւ է դուռը պահում»,- պատմում է տնօրէնը:

Այցելուների հետաքրքրութիւնը, տնօրէնի խօսքով, պայմանաւորւած է այլ ազգով նրանց հետաքրքրասիրութեամբ: Բացի դրանից, թանգարանն այնպիսի փողոցում է, որտեղ կրօնական տարբեր կոթողներ են հանգրւանել: Դիմացը զրադաշտների աղօթատեղին է: Մի փոքր վերեւում՝ հրեաների, կողքը՝ պարսիկների մզկիթն է, աւելի վերեւ ընկած տարածքում երկու թանգարան կայ, ու յետոյ էլ Իրանի ազգային թանգարանն է:

«Այս փողոցին ասում են «հոգեւոր փողոց»: Եթէ այցելութիւններն առաւօտեան սկսում են մեզ մօտից, աւարտում են պետական թանգարանով, որտեղ նաեւ ճաշելու տեղ կայ: Կամ էլ էնտեղից են սկսում, մեզ մօտ վերջացնում, մեր կողքն էլ՝ քեաբաբի տեղ կայ: Այս փողոցը շատ է ճանաչւած, եւ որ մէկն էլ գալիս է, անպայման այցելում է մեզ»,- ամփոփում է Ալիս Շահմուրադեանը:  

«Hetq.am»

Յարակից լուրեր

  • Թորգոմ Իւնէսեանի մոմերի գործիքի մասին
    Թորգոմ Իւնէսեանի մոմերի գործիքի մասին

    Թանգարանային եւ ցուցահանդէսային մշակոյթով հետաքրքրւող ընթերցողին արդէն ծանօթ են ժամանակ առ ժամանակ լոյս տեսնող «Արտակ արք. Մանուկեան»-ի անւան թանգարանի մասին հրապարակւող նիւթերը:
    Սրան յաւելենք նաեւ վերջին շրջանում (եւ ոչ միայն) տեղի ունեցած ցուցահանդէսներն ու գրանցւած աշխուժութիւնը՝ կապւած այցելուների, ինչպէս նաեւ գոյքագրւող հաւաքագրւած իրերի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։