Հա

Համայնք

19/01/2019 - 10:40

Առաջնորդարանի այցելուներ

Կիրակի, 13 յունւար 2019-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին նորահիմն «Կրօնների մեծարման եւ մերձեցման» կազմակերպութեան վարչութիւնը։

Կիրակի, 13 յունւար 2019-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին նորահիմն «Կրօնների մեծարման եւ մերձեցման» կազմակերպութեան վարչութիւնը։ 

Սրբազան Հայրն իր բարեգալստեան խօսքի մէջ քաջալերելով ու գնահատելով նորահիմն կազմակերպութեան նախաձեռնութիւնը, կարեւորեց կրօնների մերձեցման գործօնը։ Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը, ակնարկեց համաշխարհայինացման մարդկային ընկերութեանը պատճառած վնասներին, ի մասնաւորի մարդը-մարդուց տարրանջատելու պարագային, մի երեւոյթ, որ ի վերջոյ յանգում է Աստծուց հեռացման։ 

Սրբազան Հայրը նոյնպէս կարեւորեց Իրանի միաստւածեան կրօնների հետեւորդների փոխադարձ յարգանքը եւ փոխըմբռնումը եւ համագործակցութիւնը։ 

Նորահիմն կազմակերպութեան ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, շնորհաւորելով Ամանորեան եւ Ս. Ծննդեան տօները, ներկայացրեցին իրենց նպատակ-ծրագիրը, որը կրօնների հաւատացեալների մերձեցումն է։ Յիշեալ կազմակերպութիւնը հաստատւած է ներքին գործոց նախարարութեան կողմից եւ իր աշխատանքը ծաւալելու է միջազգային մասշտաբով։ 

Ի վերջոյ Սրբազան Հայրը վերյիշելով «Սիրիր ընկերոջդ անձիդ պէս» Քրիստոսի խօսքը Իրանում ապրող կրօնների հետեւորդներին հարեւաններ համարելով, կարեւորեց փոխճանաչումը եւ համատեղ խաղաղ համակեցութիւնը։ 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թրամփը Դանիա այցը չեղարկել է
    Թրամփը Դանիա այցը չեղարկել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»:

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Ռաշտ եւ Անզալիում

    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնն իր էութեամբ եւ խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցու հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

  • Թեհրանի 6-րդ շրջանի կրթադաստիարակչական տնօրէնը այցելեց Սրբազան Հօրը
    Թեհրանի 6-րդ շրջանի կրթադաստիարակչական տնօրէնը այցելեց Սրբազան Հօրը

    Շաբաթ, 3 օգոստոս 2019 թ.-ի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի կրթադաստիարակչական տնօրէն՝ պրն. Նազարեանին եւ իր գործակիցներին։

  • Արւեստագէտ՝ Լոլիտա Բաղդասարեանն այցելեց Սրբազան Հօրը
    Արւեստագէտ՝ Լոլիտա Բաղդասարեանն այցելեց Սրբազան Հօրը

    Շաբաթ, Օգոստոսի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ եւ գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։