Հա

Համայնք

23/01/2019 - 14:45

Բանակի ընդհանուր հրամանատարն այցելել է իրանահայ նահատակի ընտանիքին եւ պատերազմի անձնուրացին

Իրանի բանակի ընդհանուր հրամանատար գեներալ-լէյտենանտ Սէյէդ Աբդօլռահիմ Մուսաւին այցելել է Իրան-Իրաք պատերազմի ընթացքում նահատակւած Հրանտ Յակոբեանի ընտանիքին եւ պատերազմի անձնուարց Սեմիկ Վարդանեանին ու նրա ընտանիքին: 

«alikonline.ir» - Իրանի բանակի ընդհանուր հրամանատար գեներալ-լէյտենանտ Սէյէդ Աբդօլռահիմ Մուսաւին այցելել է Իրան-Իրաք պատերազմի ընթացքում նահատակւած Հրանտ Յակոբեանի ընտանիքին եւ պատերազմի անձնուարց Սեմիկ Վարդանեանին ու նրա ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք Բանակի հանրութեան հետ կապերի վարչութիւնից:

Կայացած հանդիպումների ընթացքում, Բանակի ընդհանուր հրամանատարը բարձր գնահատելով կրօնական փոքրամասնութիւնների դերակատարութիւնն Իրան-Իարք պատերազմի տարիներին, նշել է, որ պատմական պահերին, Իրանում ապրող կրօնական փոքրամասնութիւններն իրենց մուսուլման հայրենակիցների կողքին մշտապէս մասնակից են եղել սխրանքների կերտման գոծում. «Պարտադրեալ պատերազմն էլ այդ սխրանքներից մէկն էր, որում իրենց ուրոյն ներդրումն են ունեցել նաեւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները»,- ասել է բարձրաստիճան հրամանատարը:

Գեներալ Մուսաւին յուշանւէրներ է յանձնել նահատակ Հրանդ Յակոբեանի ընտանիքին եւ Սեմիկ Վարդանեանին ու նրա հարազատներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։