Հա

Համայնք

28/01/2019 - 09:30

Անահիտ Աբադի դասախօսութիւնը «Հայ կին» միութեան յարկի ներքոյ

Սոյն թւականի յունւարի 22-ին, «Հայ կին» միութեան անդամները եւ հիւրերը վայելեցին մի բացառիկ դասախօսական երեկոյ, որը իրականացաւ յայտնի արւեստագէտ՝ Անահիտ Աբադի շնորհիւ:

Սոյն թւականի յունւարի 22-ին, «Հայ կին» միութեան անդամները եւ հիւրերը վայելեցին մի բացառիկ դասախօսական երեկոյ, որը իրականացաւ յայտնի արւեստագէտ՝ Անահիտ Աբադի շնորհիւ:

Ծրագիրը տեղի ունեցաւ «Ռոստոմ» մշակութային համալիրում՝ ժամը 4-ին: Նախ միութեան նախագահ՝ Դիանա Յովհաննիսեանը ներկայացրեց Անահիտի կենսագրականը հետեւեալ կարգով:

Անահիտ Աբադը ծնւել է 1968 թւին՝ Թեհրանում: Նա մասնակցել է Թեհրանի հայոց թեմի Հայերէնագիտական դասընթացքներին: Այնուհետեւ ուսանել է Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան՝ ուսուցման կենտրոնում ու ստացել է իր մագիստրական վկայագիրը՝ կինոյի բնագաւառում: Սովորել է նաեւ Թեհրանի Թատերական համալսարանում ու արժանացել է մագիստրական կոչման՝ որպէս կինոռեժիսոր:

Ռեժիսորն է եղել մի շարք վաւերագրական ֆիլմերի, որոնցինց են՝ «Թադէի վանքը», «Ջուղան եւ Ջուղայի բնակիչները», «Իրանահայերը», «Արարատը», «Ալիք օրաթերթը», «Իմ մանկամսուրը» եւ «Թեհրանահայութեան հին հանգստարանը»:

Անահիտը պատրաստել է երկու վաւերագրական հեռուստաշարեր, որոնք են ՝ «Ղարաբաղի հայկական պատմական կառոյցները» եւ «Իրանահայերը»:

Մի շարք ֆիլմերում եւ հեռուստաշարերում եղել է ռեժիսորի առաջին օգնականը, ծրագրաւորողը եւ պատրաստման տնօրէնը, որոնցից են՝ «Զինաթափումը» եւ «Խաղաղ փողոցները», որոնք պատարատսել են Հայաստանում, իսկ՝ «Արեւի երկիրը», «Սիրային», «Մի իրական պատմութիւն», «Վատ երեխաները» եւ «Կասկածը», պատրաստւել են Իրանում:

2003 թւին ուսումնասիրել եւ հեղինակել է «Հայերի դերը՝ Իրանի կինոյում» գիրքը: Նոյն թւականում նրան վստահւեց հիմնադրել Իրանի կինոյի թանգարանում մի նոր բաժին որը կոչւեց՝ «Հայերի դերը՝ Իրանի կինոյում»:

2010 թւականից մինչեւ 2015 թւականը եղել է Իրանի կինոյի ծրագրաւողների եւ ռեժիսորների օգնականների կենտրոնի նախագահը:

2017 թւին պատրաստել է «Եւա» ֆիլմը, որը Իրանի եւ Հայաստանի միատեղ աշխատանք էր: Այս ֆիլմը 2018 թւին ընտրւեց որպէս թեկնածու՝ Հայաստանի կողմից՝ ոչ անգլիալեզու բաժնում, մասնակցելու «Օսկար»-ի մրցանակաբաշխութեան: Այս ֆիլմը շահել է Տորէնտոյի Նռան եւ Հայաստանի՝ «Ոսկէ Ծիրան» փառատօնների մրցանակները, իսկ Ռուսաստանի «Կինօ Շէկ» փառատօնում՝ դերասանների խաղարկութեան բաժնում, շահել է առաջին մրցանակը:

Դասախօսը իր նախաբանը ներկայացնելուց յետոյ, նախընտրեց պատասխանել ներկաների հարցերին կապւած իր աշքատանքների ոլորտին, որը ըստ նրա առաւել շահաւէտ կը դարձնէր դասախօսական երեկոն:

Ներկաները հետաքրքրւած էի, թէ ինչպէ՞ս եւ ի՞նչ մղիչ ազդակներ նրան ուղորդեցին դէպի կինոյի աշխարհը: Որպէս կին ի՞նչ խոչընդոտների է հանդիպել աշխատանքային ոլորտում: Հետաքրքրւեցին «Եւա» ֆիլմի պատրաստման պայմաններից ու խնդիրներից ու կարեւորեցին այն կէտը, որ իւրաքանչիւր օգտատէր համացանցում ձեռնահասութիւն ունենայ դիտելու նրա պատրաստած ֆիլմերը:

Դասախօսը պատասխանելով իւրաքանչիւր հարցին, բացատրեց որ շնորհիւ իր անսահման սիրոյ դէպի ֆիլմաշխարհ եւ յամառ կամքով ու անխոնջ աշխատանքով՝ կարողացել է վերացնել տարբեր արգելքներ: Նա շեշտաւորեց իւրաքանչիւրիս պարտականութիւնը է, որպէս հայ անհատ՝ այլազգերին ծանօթացնել եւ բացատրել մեր պատմականը ու մշակոյթը: Բացատրեց թէ ինչպէս ինք՝ իր գործերում աշխատել է բնութագրել հայ կնոջ եւ մօր անհատականութիւնը ընտանիքում:

Սրահը լեցուն էր անդամներով ու հիւրերով, որոնք յոյս յայտնեցին շուտով նորից կը հանդիպեն Անահիտին եւ կը վայելեն նրա ներկայութիւնը:

«Հայ կին» միութիւն

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։